русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ
id582 Ս. Հովհաննես Մկրտչին նվիրված տոների մեջ սա տարվա երրորդ տոնն է՝ ս. Նախակարապետի ծննդյան և գլխատման հիշատակություններից հետո: Սակայն Հայ Եկեղեցու ավանդության մեջ այն առավել առաջնային է իր պատմական նշանակությամբ:
Երբ Կեսարիայի պատրիարք Ղևոնդիոսը ս. Գրիգոր Լուսավորչին քահանա և հայոց եպիսկոպոսապետ է ձեռնադրում, իբրև մեծարանքի նշան նվիրում է նրան Կեսարիայում պահվող մեծագույն սրբությունը՝ ս. Հովհաննես Մկրտչի նշխարները, ինչպես նաև Սեբաստիայի եպիսկոպոս ս. Աթանագինեի նշխարները: Վերջինս ս. Գրիգոր Լուսավորչի աներորդին էր և դրանից մի քանի տարի առաջ նահատակվել էր Դիոկղետիանոսի (284-305) սանձազերծած հալածանքների հետևանքով:
Երբ հայոց նորընծա հայրապետն իր շքախմբով ու բանակի ուղեկցությամբ հայրենիք էր վերադառնում սրբերի նշխարներով, Տարոնի գավառում հանդիպում է հեթանոսությունից դեռևս չհրաժարված քրմերի զինված դիմադրությանը: Տեսնելով, որ ճակատամարտն անխուսափելի է, ս. Գրիգորն առաջին հերթին հոգում է սրբերի նշխարների մասին և դրանք թաքցնում է մի անհայտ վայրում, իսկ Մոկաց իշխանը հայրապետին շտապ հեռացնում է ռազմի վայրից ու հասցնում Ողական անառիկ ամրոցը: Երկու օր պատերազմելուց հետո կռապաշտները պարտվում են, և նախարարները սուրհանդակ են ուղարկում ամրոց: Ս. Գրիգորն իր խմբով դուրս է գալիս ամրոցից և դիմում դեպի մարտի վայրը, սակայն տակավին տեղ չհասած՝ մութն ընկնում է, և խումբը մոլորվում է՝ կորցնելով ճանապարհը: Այդ ժամանակ հանկարծ պահված նշխարներից մի պայծառ լույս է ծագում՝ գիշերվա մթության մեջ արեգակի ճառագայթների պես լուսավորելով շրջակա գյուղն ու դաշտերը: Տեղի բնակիչներն ապշահար դուրս են գալիս տներից ու դիմում դեպի լույսի աղբյուրը և մեծ երկյուղով սկսում են աղոթել ու ապաշխարել, իսկ հեթանոսության մեջ համառածները դարձի են գալիս: Ողջ գիշեր մինչև առավոտ ս. Գրիգորի խումբը նշխարներով շրջում է գյուղում՝ ցնծությամբ տոնելով կատարված հրաշքը:
Հաջորդ օրը հայտնի է դառնում, որ Տարոնի Իննակնյա կոչվող վայրում ինքնիրեն կործանվել է Դեմետրի մեհյանը: Երբ ս. Գրիգորը հասնում է Իննակնյա, տեսնում է մեհյանի ավերակները և նրա պաշտոնյայներին՝ ողբաձայն աղաղակելիս: Այդժամ օդի մեջ երևում է դևերի մեծ բազմություն, որ խուռներամ կոծում էր՝ ասելով. «Վա՜յ մեզ, քանզի մեռյալների ոսկորները (այսինքն՝ ս. նշխարները) հալածում են մեզ այստեղից»: Իսկ քրմերի դասից ոմանք, խոշտանգվելով դևերից, մահամերձ ընկնում են գետնին: Ս. Գրիգորը աղոթքով բժշկում է նրանց, ապա հրամայում ավերել այդ վայրի մյուս՝ դեռևս կանգուն Գիսանեի մեհյանը: Այնուհետև Դեմետրի մեհյանի վայրում ս. հայրապետը վկայարան է կառուցում՝ ս. Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեի նշխարների մի մասն ամփոփելով շինության հիմքում, ինչից հետո մկրտում է տեղի բնակիչներից ավելի քան 5000 հոգու: Մկրտության ժամանակ երկնքից սյունաձև լույս է իջնում և շուրջ 3 ժամ, արարողության ողջ ընթացքում, շարունակ ճառագում մկրտվողների գլխավերևում: Մկրտությունից հետո ս. Գրիգորը բոլոր նորադարձների հետ մեծ տոնախմբություն է կատարում ս. Կարապետի վկայարանում և կարգադրում յուրաքանչյուր տարի նույն օրը, որ Նավասարդ ամսի 1-ն էր և հայոց հին Ամանորը, կատարել ս. Կարապետի տոնը՝ ի հիշատակ նրա և ս. Աթանագինեի նշխարները Հայաստան փոխադրելու:
Ս. նշխարների մնացած մասով հայոց հայրապետն ուղևորվում է Աշտիշատ՝ կործանելու Վահեվահյան, Արտեմիսի և Աստղիկ դիցուհու մեհյանները, որոնցում դեռևս ժողովուրդը զոհեր էր մատուցում: Սակայն Տիրոջ հրամանով, չհասած Աշտիշատի մեհյաններին, ս. Գրիգորը Արածանի գետի ձորափին մի փոքր մատուռ է կառուցում, որի հիմքում էլ զետեղում է սրբերի նշխարները (հետագայում այն կոչվեց Հովհաննավանք կամ Մատրավանք): Մինչ ընթանում էր մատուռի շինարարությունը, ս. Գրիգորը հանձնարարում է, որ զորականները գնան Աշտիշատ և քանդեն մեհյանները, սակայն դա նրանց ոչ մի կերպ չի հաջողվում: Այդժամ Լուսավորիչը բարձրանում է քաղաքի հանդիպակաց բարձունքը, և նրա աղոթքով ահռելի ուժգնությամբ քամի է ելնում, որն ամբողջովին ավերում է մեհյանները, այնպես որ նույնիսկ դրանց հետքը չի մնում: Այս ահավոր նշանը տեսնելով՝ տեղի բնակիչները դարձի են գալիս: Ս. Գրիգորն Աշտիշատում հիմնում է մի մեծ տաճար՝ մկրտության ավազանով հանդերձ, որտեղ 20 օր շարունակ մկրտում է տասնյակ հազարավոր մարդկանց: Ապա իջնելով Մատրավանք՝ ս. հայրապետը ս. Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեի անթեղված նշխարների վրա ս. սեղան է կառուցում, որի վրա մատուցում է իր առաջին պատարագը և ս. հաղորդություն բաշխում ժողովրդին: Այդ օրը, որ հայոց Սահմի 7-ն էր, ս. հայրապետը նույնպես կարգադրում է մեծ տոնախմբությամբ նշել ամեն տարի՝ ի հիշատակ ս. նշխարների փոխադրության և կատարված հրաշքների:
Հետագայում ս. նշխարների փոխադրմանը նվիրված այս երկու տոնախմբությունները վերածվեցին ընդհանուր տոնի, որը կանոնակարգվեց կատարել ս. Հռիփսիմյան կույսերի հիշատակություններից հետո և ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապից ելնելու տոնից առաջ՝ հինգշաբթի օրը:
 
sacredtradition.am