ՀԻՆՈՒՆՔ
id286Այսպես է կոչվում
Զատիկից մինչև
Հոգեգալուստ ընկած ժամանակահատվածը, որը հաջորդում է Մեծ
պահքին և ունի նույնքան տևողություն՝ 7 շաբաթ: Ի տարբերություն պահոց
ապաշխարության շրջանի՝ Հինունքն ամբողջովին տոն է և ուրախության շրջան: Քանզի այդ ողջ ընթացքում հիշատակվում է
Քրիստոսի հարությունը, որով և՝ մեր ստացած հաշտությունն
Աստծո հետ և որդեգրությունը Նրան՝ ըստ
Պողոս առաքյալի խոսքի. «Ծառա չես, այլ՝ որդի» [
Գաղ. 4.7]:
Նախկինում Հինանց շրջանի բոլոր օրերն անխտիր
ուտիք են եղել, սակայն XII դ. սկսած՝ Հինանց 40-րդ օրից (
Համբարձման տոն) հետո վերականգնվում է չորեքշաբթի և ուրբաթ օրերի
պահքը: