ՀՈՂԱԹԱՓԵՐ
id292Բոլոր հոգևորականները
եկեղեցում և մանավանդ
խորան բարձրանալիս հողաթափ են հագնում, ինչը պայմանավորված է ոչ միայն մաքրություն պահելով, այլև սուրբ վայրի հանդեպ առանձնակի վերաբերմունքով: Հողաթափերի արտաքին զարդերը սովորաբար համապատասխանեցվում են մյուս
ծիսական հանդերձների զարդերին, իսկ ներսից հաճախ իժի և քարբի (կարիճի) ասեղնագործ պատկերներ են կրում՝ ըստ
սաղմոսի խոսքի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» [
Սաղմ. 90.13]: Դա
խորհրդանշում է
Քրիստոսի կողմից Իր սպասավորներին տրված զորությունն ընդդեմ
չարի:
Հողաթափեր
1881 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն