ՀԱՌԻՃԱՎԱՆՔ
id281Գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղի հարավային եզրին: Հիմնադրվել է վաղ միջնադարում:
Վանքի քառասյուն, կենտրոնակազմ գավիթը (XIII դ.) արևմուտքից կից է գլխավոր՝ Ս. Աստվածածին
եկեղեցուն՝ կառուցված Զաքարե ամիրսպասալարի կողմից (1201 թ.), իսկ հարավից ներառում է խաչաձև, կենտրոնագմբեթ Ս. Գրիգոր
եկեղեցու (VII դ.) հյուսիսային
խորանը:
Վանքից հարավ, ժայռի գագաթին, մեկուսի և անմատչելի կանգուն է Ճգնավորի մատուռը (XIII դ.):
XIX դ.
վանքի համալիրը հյուսիսային կողմում լրացվել է բնակելի և ուսումնական շենքերի խմբով:
Հառիճավանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Գրիգոր Բրուտյանի