русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀՈՒՅՍ
id304Հույսը հավատի անբաժան ուղեկիցն է. միացած ապագա երկնային կյանքի հանդեպ հավատին՝ այն ուրախացնում և պայծառացնում է մարդուն:
Բոլոր մարդիկ ապրում են որոշակի հույսերով և, եթե հուսահատվում են, հայտնվում են մեծ տառապանքի մեջ: Բայց միայն հավիտենական կյանքի հույսն է, որ մարդուն զվարթացնում է ներքուստ, վերականգնում նրա հոգու խաղաղությունը և զորացնում՝ դիմանալու կյանքում սպասվող բոլոր նեղություններին:
Հույսը, որպես առաքինություն, ամենից առաջ վերաբերում է վերջնական փրկությանը: Ուղղափառ հավատացյալը ոչ թե հավատում է, այլ հույս ունի, որ կփրկվի, որ իր բարի գործերն ու առաքինությունները պտուղ կտան հանդերձյալ կյանքում, որ ապաշխարությամբ կքավի իր հանցանքները և կարժանանա երկնքի արքայությանը:
Սակայն չարն ամեն կերպ ձգտում է հուսահատեցնել քրիստոնյային, մանավանդ՝ երբ հաջողվում է մեղքի մեջ գցել նրան: Սատանան գիտե, որ մեղքի պատճառով հուսահատված, այսինքն՝ փրկության հույսը կորցրած մարդն առավել սոսկալի արարքների է ընդունակ: Այս պատճառով երբեք, ոչ մի դեպքում չպետք է հուսահատվել, այլ հարկավոր է ապաշխարել՝ հուսալով, որ ամենագութն Աստված կների և թողություն կտա մեր մեղքերին:
Սա, իհարկե, չի նշանակում, որ կարելի է հանգիստ խղճով մեղանչել՝ հույսը դնելով ապաշխարության վրա: Այդպես վարվել՝ նշանակում է հույսով մեղանչել, ինչն ինքնին շատ մեծ մեղք է և տանում է կորստյան: Դա հույսի նենգափոխումն է և համարվում է չար հանդգնություն:
Ճշմարիտ հույսը միշտ կապված է աստվածային երկյուղի ու սիրո հետ և այն, ինչպես ասում է Պողոս առաքյալը, «երբեք չի ամաչեցնում» [Հռոմ. 5.5]:
 
sacredtradition.am