SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ
id272Աբելից և Կայենից հետո Աստված Ադամին ու Եվային նոր որդի պարգևեց՝ Սեթին, որն Աբելի պես բարի էր ու խոնարհ: Նա և իր ժառանգները պաշտում էին ճշմարիտ Աստծուն: Սուրբ Գիրքը նրանց կոչում է Աստծո որդիներ՝ ի հակադրություն Կայենի սերունդների, որոնք իսպառ լքեցին Աստծուն: Սակայն ժամանակի ընթացքում Սեթի բարի և Կայենի չար սերունդները սկսեցին միավորվել ամուսնական կապերով: Դրա հետևանքով գրեթե բոլոր մարդիկ այլասերվեցին: Մոռանալով Աստծուն՝ նրանք այլևս չէին աղոթում և անխտիր մեղանչում էին: Ինչպես գրված է Սուրբ Գրքում, այդ ժամանակներում շատացել էր մարդկանց չարությունը, և նրանց սրտի բոլոր խորհուրդները չար էին: Այդ պատճառով Աստված զղջաց, որ ստեղծեց մարդուն, և վճռեց ջրհեղեղով ոչնչացնել բոլոր մարդկանց և կենդանի արարածներին:
Բայց կար մի մարդ, որն արդար էր և արժանացավ Աստծո բարեհաճությանը: Դա Նոյն էր, որին իր սերունդներով հանդերձ Աստված որոշեց փրկել ջրհեղեղից՝ նրան պատվիրելով կառուցել մի տապան և ողջ ընտանիքով մտնել նրա մեջ՝ վերցնելով նաև բոլոր տեսակի կենդանիներից:
40 օր ու գիշեր անձրև տեղաց, և ողջ երկիրը, անգամ ամենաբարձր լեռները, ծածկվեցին ջրով: Երկրի բոլոր բնակիչները՝ թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները, կործանվեցին: Եվ միայն տապանում պատսպարված Նոյը, նրա հարազատները և կենդանիները չվերացան ու փրկվեցին աշխարհակործան ջրհեղեղից:
Ջրհեղեղից հետո Աստված խոստացավ այլևս երբեք մարդու պատճառով չանիծել երկիրը և չբնաջնջել մարդկանց: Իբրև Իր խոստման նշան՝ Տերը երկնքում հաստատեց ծիածանը [տե՛ս Ծն. 9.12-17]:
 
sacredtradition.am