ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ
id296Գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ Քասաղ գետի կիրճի եզրին: Հնագույն՝ Ս. Կարապետ միանավ, թաղածածկ
եկեղեցին հիմնադրել է ս.
Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին՝ այստեղ ամփոփելով ս.
Հովհաննես Մկրտչի մասունքները: Գլխավոր՝ 4 անկյուններում երկհարկ
ավանդատներով, գմբեթավոր
Կաթողիկե եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ.:
Եկեղեցու գմբեթը և հարավային պատը քանդվել են 1918-ի երկրաշարժից և վերականգնվել 1990-ական թթ.: Ուշագրավ է արևմտյան ճակատի հարթաքանդակը, որը պատկերում է Իմաստուն և հիմար կույսերի
առակը:
Հովհաննավանքի ընդհանուր տեսքը հյուսիս-արևմուտքից
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
XIII դ.
Կաթողիկեին արևմուտքից կցել են քառասյուն գավիթ, որի ծածկի կենտրոնական հատվածը պսակված է 12 սյունանի խոշոր ռոտոնդայով, որը եզակի է նմանատիպ կառույցներում:
Հովհաննավանքը XII-XVII դդ. եղել է հոգևոր-կրթական և մշակութային խոշոր կենտրոն: