SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
id284Այսպես է կոչվում մահացած մարդու վերակենդանացումը, որը կատարվում է աստվածային զորությամբ:
Սուրբ Գրքից հայտնի են հարության բազմաթիվ դեպքեր, որոնք կատարվել են սրբերի միջոցով և Իր իսկ՝ Աստծո Որդու կողմից: Սակայն դրանք բոլորն էլ անհամեմատելի են Քրիստոսի հրաշափառ հարության հետ, որով Աստված տնօրինեց մեր փրկությունը և բացահայտեց համընդհանուր հարության խորհուրդը:
Քրիստոսի խաչելության և թաղման երրորդ օրը, վաղ առավոտյան, երբ Մարիամ Մագդաղենացին և ուրիշ կանայք եկան Փրկչի գերեզմանի մոտ, տեսան, որ այն ծածկող մեծ քարը մի կողմ է գցված, իսկ գերեզմանը թափուր է: Այդժամ նրանց երևաց մի ճերմակազգեստ հրեշտակ ու ասաց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Նա այստեղ չէ, այլ հարություն առավ: Հիշե՛ք՝ ինչպես խոսեց Նա ձեզ հետ, թե պետք է Մարդու Որդին մատնվի մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվի և երրորդ օրը հարություն առնի» [Ղուկ. 24.1-7]: Կանայք իսկույն վազեցին առաքյալների մոտ՝ հայտնելու ցնծալի լուրը: Եվ ահա, նրանց առջև հայտնվեց Ինքը՝ հարություն առած Հիսուսը, և ասաց՝ ողջո՜ւյն: Եվ նրանք մոտենալով փարվեցին Տիրոջ ոտքերին ու երկրպագեցին Նրան: Այնուհետև Քրիստոս հայտնվեց Իր առաքյալներին, որոնք նույնպես երկրպագեցին Նրան:

Հարություն
Երևան, ձեռ. 10675, էջ 100ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Տիրոջ հարությունը ցնցեց աշակերտներին, փարատեց նրանց մահացու վիշտը, վերադարձրեց հավատը և վերափոխեց նրանց ողջ գիտակցությունը: Նրանք տեսնում էին, որ Հիսուսի հարությունը լոկ վերակենդանացում չէ, ինչպիսին էր Ղազարոսի հարությունը, որից հետո նա ապրեց ինչպես առաջ և ի վերջո դարձյալ մահացավ: Քրիստոսի հարությունը անմահության մեջ էր՝ այնպիսի մարմնով, որն այլևս ենթակա չէ երկրային օրենքներին: Նա հայտնվում էր անսպասելի, մտնում փակ դռներով ու անհետանում նույնքան անսպասելի: Եվ միաժամանակ դա նույն՝ խաչի վրա չարչարված մարմինն էր՝ Իր ձեռքերին ու ոտքերին, Իր խոցված կողին կրած վերքերով: Նա տեսանելի էր ու շոշափելի և միևնույն ժամանակ այլ աշխարհում էր՝ հավիտենության մեջ: Նա նաև մարդկանց մեջ էր՝ նրանց սրտերում: Այս պատճառով աշակերտները, երբ տեսնում էին հարություն առած Հիսուսին, իսկույն երկրպագում էին Նրան որպես Աստծո:
Հարությունից հետո Հիսուսը 40 օր, մինչև Իր համբարձումը, հայտնվում էր Իր աշակերտներին՝ շատ բաներ պատգամելով նրանց և նախապատրաստելով ապագա առաքելությանը, որը սկսվեց ս. հոգեգալստով:
Իր հարությամբ Հիսուս Քրիստոս ոչ միայն մեզ հարություն տվեց մեր մեղքերից, այլև դարձավ արարածների անդրանիկ Պտուղը՝ առաջին հարություն առած Մարդը՝ այդպիսով խորտակելով մահվան իշխանությունը մարդկային բնության վրա, կատարելով մարգարեների կանխագուշակությունը և իրականացնելով մարդկության բոլոր ակնկալիքներն ու հույսերը, ինչպես ասում էր Օսեե մարգարեն. «Ո՞ւր է, մա՛հ, քո խայթոցը. ո՞ւր է, դժո՛խք, քո հաղթությունը» [Օս. 13.14]:
Ս. Հարության տոնը Եկեղեցին անվանում է նաև Ս. Զատիկ, քանի որ այն տեղի ունեցավ Իսրայելի Զատիկի մեծ տոնի օրը՝ դրանով միաժամանակ խորհրդանշելով Քրիստոսի հարությունը իբրև նոր Զատիկ:
 
sacredtradition.am