SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) | ՀԱԿՈԲ ՆԱԽԱՀԱՅՐ | ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ | ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ | ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ | ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ | ՀԱՄԲԱՐՁՈՒՄ | ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՊԵՏ | ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅՐԱՎԱՆՔ (ՄԱՐԴԱՂԱՎՆՅԱՑ ՎԱՆՔ) | ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔ | ՀԱՌԻՃԱՎԱՆՔ | ՀԱՎԱՏ | ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ | Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330) | ՀԻՆՈՒՆՔ | ՀՈԲ ԵՐԱՆԵԼԻ | ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ | ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ | ՀՈԳԵՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ | ՀՈՂԱԹԱՓԵՐ | ՀՈՎԵԼ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. V դ. երկրորդ կես) | Ս. ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407) | Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) | ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) | ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ (+417) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԵՎ Ս. ԱԹԱՆԱԳԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՏՈՆ | ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) | Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՁՆԵՑԻ (+728) | ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես) | ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ | ՀՈՐԴԱՆԱՆ | Ս. ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԿՈՒՅՍԵՐ (+301) | ՀՐԱԺԱՐԻՄՔ | ՀՐԵՇՏԱԿ | ՀՈՒՅՍ | Ս. ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏ (295-347)


ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
id291Երգը մշտապես ուղեկցում է մարդուն. բոլոր ժողովուրդներն ու բոլոր մարդիկ ունեն իրենց սիրելի երգերը, որոնց մեջ զանազան զգացմունքներ են արտահայտվում: Հոգևոր երգն արտահայտում է հոգևոր հույզեր և կոչված է մարդուն առժամանակ վերացնել կենցաղից ու մեղսալի աշխարհից, արթնացնել ապաշխարության կամ փառաբանական հոգեվիճակներ, միտքն ու սիրտը ուղղել դեպի երկնայինն ու սրբազանը, իմանալի լույսի և խաղաղության անճառելի աշխարհը: Այս առումով հոգևոր երգարվեստը կտրուկ հակադրվում է աշխարհիկին, մանավանդ որ վերջինս ներկա դարաշրջանում առավել բացահայտորեն է հակվում դեպի մեղսունակ զգացողությունները:
Հեթանոս շրջանում կրոնական և աշխարհիկ երգերը քիչ են տարբերվել իրարից, քանի որ երկուսն էլ արտացոլել են միևնույն՝ երկրահակ-հեշտամոլ կենսազգացողությունը: Մինչդեռ քրիստոնեության տարածման և հաստատման հետ աշխարհում տարածվում է նաև հոգևոր երգը՝ ի հակակշիռ աշխարհիկի՝ նպաստելով աստվածպաշտության և բարեպաշտության հաստատմանը: Եկեղեցու հայրերն առաջին իսկ դարերից մեծ նշանակություն են տվել հոգևոր երգեցողությանը՝ կարևորելով նրա ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա: Ինչպես գրում է ս. Ներսես Լամբրոնացին, մարդկանց սրտում այն արթնացնում է շնորհի տենչանքը:
Քրիստոնյա Հայաստանում մինչև գրերի գյուտը (406 թ.) Եկեղեցու պաշտոներգության հիմնական բաղադրիչն է եղել սաղմոսերգությունը: Գրերի գյուտից հետո ազգային երգարվեստի առանձնահատկության հիման վրա հորինվեցին զուտ քրիստոնեական բովանդակություն ունեցող հոգևոր երգեր, որոնց ստեղծման ռահվիրաներն են ս. Մեսրոպ Մաշտոցն ու ս. Սահակ Պարթևը:
Հայ հոգևոր երաժշտությունը դարերի ընթացքում զարգացել ու կատարելագործվել է: Արդեն VII դ. կազմվում է հոգևոր երգերի առաջին ժողովածուն: VIII դ. սկսած՝ ստեղծվում են առանձին կանոններ, որոնք կազմված են որոշակի հերթականությամբ դասավորված, ութ ձայնեղանակների համակարգով հորինված երգերի շարքերից՝ շարականներից: Այդ կանոնների ժողովածուում՝ Շարակնոցում տեղ գտած երգերից բացի, ստեղծվում են նաև առանձին երգեր Ժամագրքի, Պատարագամատույցի և Մաշտոցի համար, որոնք ավարտուն տեսք են ստացել ս. Ներսես Շնորհալու օրոք (XII դ.): Մինչև XIV դարը Հայաստանում կազմվում են նաև գանձեր և տաղեր (հանդիսավոր ծեսերի համար ստեղծված, 8 ձայնեղանակների համակարգից դուրս երգեր, որոնց հիմնադիրն է ս. Գրիգոր Նարեկացին) բովանդակող ժողովածուներ:

Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված շարականի սկզբնամասը
սրբի լուսանցապատկերով

Երևան, ձեռ. 10439, էջ 237բ, Շարակնոց, 1325 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Հոգևոր երաժշտության կարևորագույն մասն է կազմում պատարագի երգեցողությունը, որը բարդ ու երկարատև զարգացում է ապրել: Ներկայումս Հայ Եկեղեցու պատարագում հիմնականում կիրառվում են Մակար Եկմալյանի (1859-1905) և Կոմիտաս վարդապետի (1869-1935) մշակումները՝ միջնադարյան հեղինակների մի շարք երգերով հանդերձ:
 
sacredtradition.am