русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐԵՐՈՒՅՔԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԿԱՅԱՐԱՆ
id157Գտնվում է Շիրակի մարզի Անի-Պեմզա ավանում: V դ. կառուցված, այժմ՝ կիսավեր, եռանավ բազիլիկ է, 3 զույգ խաչաձև մույթերով, 4 անկյուններում երկհարկ սենյակներով, հյուսիսից, հարավից և արևմուտքից՝ սյունասրահներով: Եկեղեցու շքամուտքերը, լուսամուտների երեսակալները, որմնասյուների խոյակներն ու խարիսխներն իրենց նրբագեղ հարդարանքով վաղքրիստոնեական արվեստի լավագույն նմուշներից են:
Հարավային պատին հունարեն փորագրված է 93-րդ սաղմոսի 5-րդ տունը:

Երերույքի Ս. Կարապետ վկայարանը հարավ-արևմուտքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am