русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐԿՅՈՒՂ
id159Ինչպես ասում է Սողոմոն թագավորը, Տիրոջ երկյուղը սկիզբն է իմաստության [տե՛ս Առակ. 1.7]: Ճշմարիտ քրիստոնյան, սիրելով Աստծուն և Նրա ողորմածությանը հուսալով հանդերձ, մշտապես վախենում է Տիրոջ արդար և անաչառ դատաստանից:
Բոլոր սրբերն էլ օժտված են եղել երկյուղով: Երբեք չվստահելով սեփական անձի արդարությանը՝ նրանք միշտ գիտակցել են, որ ամեն պահ կարող են ենթարկվել փորձության ու ընկնել մեղքի մեջ: Ուստի շարունակ զինվել են երկյուղով, որպեսզի չարը երբեք չմոլորեցնի իրենց:
Երկյուղը ոչ միայն սանձում է մարդու մեղանչական ցանկությունները, այլև հասունացնում ճշմարիտ, հոգևոր սերն առ Աստված: Մինչդեռ աներկյուղ և հանդուգն մարդը, միշտ ենթակա լինելով մեղքերի, հեռանում է Աստծուց և զրկվում Նրա շնորհից:
 
sacredtradition.am