русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐԵՄԻԱ ՄԱՐԳԱՐԵ
id156Երեմիան Իսրայելի քահանայական ցեղից էր: Իր մարգարեական ծառայությունը սկսել է դեռևս պատանեկան տարիքում, երբ Տերը կանչեց նրան՝ ասելով. «Դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրա մարգարե կարգեցի» [Երեմ. 1.5]: Տիրոջը հնազանդվելով՝ Երեմիան Իսրայելի պատմության ամենամռայլ շրջանում, գրեթե 45 տարի, քարոզում էր ամենուրեք՝ Երուսաղեմի Տաճարում, թագավորի պալատում, հրապարակներում և մարդկանց տներում՝ տարածելով Աստծո խոսքը: Նա ամեն կերպ ձգտում էր կանխել այն պատուհասը, որ սպառնում էր մեղքերի մեջ համառող իր ժողովրդին: Սակայն համաքաղաքացիները ատում ու ծաղրում էին մարգարեին, իսկ ընտանիքը նույնիսկ հրաժարվեց նրանից:

Երեմիա մարգարե
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 503ա, Աստվածաշունչ, 1269 թ., Երզնկա

Ողջ կյանքում Երեմիան ենթարկվեց բազում հալածանքների և ի վերջո նահատակվեց՝ քարկոծվելով հրեաների կողմից, որովհետև բազմիցս մերկացրել էր նրանց սուտ մարգարեներին և կանխահայտնել ժողովրդին սպասող պատուհասները:
Մարգարեի գերեզմանը գտնվում է Կահիրեից ոչ հեռու և ուխտագնացության սիրված վայր է քրիստոնյա եգիպտացիների համար:
 
sacredtradition.am