русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՊԻՍԿՈՊՈՍ
id151Նշանակում է «վերատեսուչ»: Եկեղեցում առաջին եպիսկոպոսներն այս իշխանությունը ստացել են առաքյալների կողմից՝ նշանակվելով իրենց ենթակա համայնքների՝ թեմերի գլուխ և հովիվ: Ներկայումս նվիրապետական աթոռների մոտ ծառայող եպիսկոպոսները կոչվում են դռան կամ օժանդակ եպիսկոպոսներ, իսկ թեմերի հոգևոր հովիվները՝ թեմակալ կամ վիճակավոր եպիսկոպոսներ:
Եպիսկոպոսը պահապանն է ուղղափառ հավատի, ինչպես նաև իշխանություն ունի դատելու և պատժելու հանցավորներին: Նա իրավասու է մասնակցել ազգային-եկեղեցական ժողովների, լինել պատրիարքի կամ կաթողիկոսի թեկնածու, օծել եկեղեցիներ ու եկեղեցական իրեր, կատարել Եկեղեցու խորհուրդները, որոնցից ձեռնադրությունը միայն նրան է վերապահված:
Եպիսկոպոսի հանդերձանքի հիմանական տարբերակիչներն են զարդարուն փիլոնը և գալարաձև գլխով գավազանը, կրծքին՝ պանագե, իսկ ծեսի ժամանակ՝ ոսկեզօծ շուրջառի վրայից եմիփորոն և գլխին՝ սաղավարտի փոխարեն խույր կրելը:
 
sacredtradition.am