Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450)
id140Եզնիկ Կողբացին ծնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կողբ գյուղում:
Նա աշակերտել է ս.
Մեսրոպ Մաշտոցին և ս.
Սահակ Պարթևին: Տիրապետել է հունարենին և ասորերենին: Իր ուսուցիչների հանձնարարությամբ մասնակցել է
Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը, ինչպես նաև թարգմանություններ արել հույն և ասորի
վարդապետների երկերից, որոնք աչքի են ընկնում լեզվի ճոխությամբ, հստակ ոճով և իմաստի ճշգրտությամբ:
Ս. Եզնիկ Կողբացի
Երևան, ձեռ. 8029, էջ 140բ, Ժողովածու, XIV դ., Ղրիմ
Այս ամենից բացի՝ Եզնիկ Կողբացին ստեղծել է նաև ինքնուրույն գրվածքներ, որոնցից մեզ են հասել նրա հանրահայտ «Եղծ աղանդոց» ծավալուն
դավանական աշխատությունը և խրատները: Նա մեծ ներդրում է ունեցել ոսկեդարյան գրչության մեջ՝ նպաստելով հայերեն հոգևոր բառամթերքի ստեղծմանն ու հարստացմանը: