русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213)
id348Հայ մեծանուն վարդապետ Մխիթար Գոշը ծնվել է Գանձակ քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, այնուհետև գնացել է ուսանելու Կիլիկիայում, որտեղ, թաքցնելով իր վարդապետ լինելը, վերստին ստացել է այդ կոչումը: Վերադառնալով հայրենիք՝ Գոշն այնպիսի հռչակ է ստացել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են նրա մոտ՝ աշակերտելու: Հայտնի է, որ նա մեծ իշխան Զաքարեի խոստովանահայրն էր: Դեռևս իր կենդանության օրոք Մխիթարին մեծարել են՝ անվանելով «այր իմաստուն և հեզ»:

Մխիթար Գոշ
Երևան, ձեռ. 7391, էջ 254բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր

Մխիթար Գոշը մահացել է իր կառուցած Նոր Գետիկ վանքում (որն այժմ նրա անունով կոչվում է Գոշավանք)՝ մեզ ավանդելով մոտ մեկ տասնյակ մատենագրական երկեր, որոնցից առավել նշանավոր են նրա առակները և «Դատաստանագիրք հայոց» աշխատությունը:
 
sacredtradition.am