русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՍՈՒՆՔ ԵՎ ՄԱՍՈՒՆՔԻ ՊԱՀԱՐԱՆ
id331Մասունք են կոչվում ննջեցյալների, հատկապես՝ սրբերի ոսկորների կամ նրանց հետ առնչված իրերի մասնիկները: Դրանցից շատերը որպես սրբություն պահվում են համապատասխան տուփերի մեջ՝ մասունքի պահարաններում: Հնում իբրև այդպիսի պահարան են ծառայել աջերը, իսկ ավելի ուշ նրանք պատրաստվել են խաչի կամ ճաճանչի ձևով:
Մասունքի պահարանները այլ սրբությունների հետ գործածվում են համապատասխան ծեսերի ժամանակ:

Մասունքի պահարան «Խոտակերաց սուրբ նշան»
1301 թ., Վայոց ձոր: Ս. Էջմիածնի գանձատուն

 
sacredtradition.am