русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ
id339Գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից հարավ-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին: Գլխավոր՝ գմբեթավոր դահլիճի հորինվածքով Կաթողիկե եկեղեցին զարդարված է կամարաշարով և ունի հովհարաձև վեղարով գմբեթ: Կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին 988-1029 թթ.: Այն Անիի ճարտարապետական դպրոցի լավագույն հուշարձաններից է: Հյուսիսում գտնվում է XI դ. կիսավեր մի եկեղեցի, որն իր ճարտարապետությամբ Կաթողիկեի կրկնությունն է, իսկ հարավում կանգուն է XII-XIII դդ. գմբեթավոր եկեղեցին: Կաթողիկեին արևմուտքից կից է գավիթը (XIII դ.), որից միայն հիմքերն են մնացել: Գավթից հարավ-արևմուտք 1956 թ. պեղումներից բացվել է համալիրի չորրորդ՝ արտաքուստ շրջանաձև, ներսից քառախորան, 4 ավանդատներով գմբեթավոր եկեղեցին (XI դ.):
1988 թ. երկրաշարժից զգալիորեն տուժել է Կաթողիկեն, որը նորոգվել և ամրացվել է 2000 թ.:

Մարմաշենի վանքի ընդհանուր տեսքը արևելքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի

 
sacredtradition.am