русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԻՔԱՅԵԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏ
id347Միքայել հրեշտակապետը Սուրբ Գրքից մեզ հայտնի է իբրև Իսրայելի ժողովրդի իշխանը, որ մարտնչում էր նրա թշնամիների դեմ:

Միքայել հրեշտակապետը՝ պաշտպան Իսրայելի ժողովրդին
(հատված «Կարմիր ծովի անցումը» պատկերից)

Երուսաղեմ, ձեռ. 2027, էջ 4բ, Մաշտոց, 1266 թ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Որպես երկնային զորքերի հրամանատար՝ նա, ինչպես հին ուխտում՝ Իսրայելի, այնպես էլ նորում՝ Քրիստոսի Եկեղեցու հետ, անտեսանելի կերպով մարտնչում է սատանայի դեմ: Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքում նկարագրված է նրա պատերազմը երկնքում և հաղթանակը վիշապի՝ սատանայի, և նրա չար զորակիցների նկատմամբ:
Միքայել հրեշտակապետին Եկեղեցին պատվում է հնագույն ժամանակներից ի վեր: Նրա հիշատակը տոնվում է Գաբրիել հրեշտակապետի և բոլոր մյուս հրեշտակների հետ մեկտեղ:
 
sacredtradition.am