русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271)
id460Հայ Եկեղեցու մեծանուն վարդապետ Վարդան Արևելցին դեռևս իր կյանքի օրոք հռչակվել է իր բեղուն գրական ժառանգության և եռանդուն եկեղեցական գործունեության շնորհիվ, մեծարվել «եռամեծ» և «տիեզերալույս» պատվանուններով: Աշակերտելով իր ժամանակի նշանավոր վարդապետներ Մխիթար Գոշին, ապա Վանական վարդապետին՝ նա ստացել է վարդապետի, իսկ 1235-ին՝ րաբունապետի աստիճան: Գործուն մասնակցություն է ունեցել կարևոր եկեղեցական ժողովներում և դավանաբանական սուր պայքար մղել քաղկեդոնականության դեմ, հիմնադրել է մի շարք դպրեվանքեր, նաև դասավանդել է:
Նրա թողած գրավոր ժառանգությունն ընդգրկում է աստվածաբանական, պատմաբանական, քերականագիտական և երաժշտագիտական երկեր, բազմաթիվ ճառեր ու ներբողներ, քարոզներ և սուրբգրային մեկնություններ: Երկարամյա և բազմաբնույթ մատենագիտական ուսումնասիրություններով նա լիովին յուրացրել է Հայ Եկեղեցու իրեն նախորդած ողջ վարդապետական ժառանգությունը և մեծ ազդեցություն թողել հայ վարդապետական մտքի զարգացման հետագա ընթացքի վրա:
 
sacredtradition.am