русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԱՆՔ
id457Վանքերը ծագել են մենակյաց ճգնավորների միություններից՝ դրանք վերածելով հատուկ կանոնադրությամբ միաբանված եղբայրությունների: Առաջին վանքերը ստեղծվել են IV դ. սկզբին մեծահամբավ ճգնավորների շուրջ՝ նրանց ի վերուստ տրված հրամանով և հայտնությամբ, որով նրանք ստանձնել են միաբանության կազմակերպումը և առաջնորդությունը:
Վանական կյանքը մեծապես նպաստում էր բարեպաշտության զարգացմանը և հոգևոր ճանաչողության խորացմանը: Ուստի շուտով վանքերը դարձան Եկեղեցու կյանքի առանցքը: Նրանց մեջ ներգրավվեցին Եկեղեցու սպասավորները և նվիրապետները, որոնք առավել ընդհանրացրին նրանց կանոնադրությունը՝ նպաստելով վանքերի բարգավաճմանը և բազմացմանը: Ստեղծվեցին վանական կյանքին վերաբերող խրատական գրքեր:
Վանքեր սկսեցին հիմնվել ոչ միայն բազմամարդ բնակավայրերից հեռու (տե՛ս Անապատ), այլև քաղաքների և գյուղերի մոտակայքում՝ նպաստելու համար հոգևոր կյանքի ընդհանուր աշխուժացմանը: Շատ վանքեր դարձան խոշոր հոգևոր-կրթական և մշակութային կենտրոններ:
 
sacredtradition.am