русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԱԿԱՍ
id455Հնում սաղավարտները ետևի մասից դեպի ուսերն իջնող կտավ են ունեցել, որի ստորին եզրն ավելի զարդարուն էր՝ սաղավարտի զարդերի նմանությամբ: Հետագայում այն դարձավ ինքնուրույն մաս: Տարածվելու փոխարեն կանգուն հենվեց պատարագչի ուսերին՝ պարուրելով նրա թիկունքը և կատարելով շուրջառի օձիքի դեր: Այն կոչվեց վակաս:
Վակասը և սաղավարտը պատրաստվում են միևնույն նյութից և կրում են համանման զարդեր: Վակասի վրա սովորաբար պատկերվում է Քրիստոս Իր 12 առաքյալների հետ:

Վակաս՝ Քրիստոսի և առաքյալների սրբապատկերներով
1669 թ., Արդվին: Ս. Էջմիածնի գանձատուն

 
sacredtradition.am