SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՎԱՂԵՐԻՈՍ, ԿԱՆԴԻՏՈՍ, ԱԿՅՈՒՂԱՍ ԵՎ ԵՎԳԻՆԵՈՍ (+IV դ. սկիզբ)
id536Լիկինիոս կայսեր (307-324) հալածանքների ժամանակ Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը Տրապիզոնում հայտնի էին քրիստոնեական քարոզչությամբ և կռապաշտության դեմ պայքարով: Խուսափելով հետապնդումներից՝ նրանք ծպտվում էին քաղաքի մոտակա լեռներից մեկում: Երբ կայսեր կողմից Լյուսիաս դատավորը եկավ Տրապիզոն, իմացավ նրանց մասին և զինվորներ առաքեց լեռը, որոնք, գտնելով նրանց, ձերբակալեցին ու բերեցին Տրապիզոն (ըստ օրթոդոքս ավանդության՝ երրորդը՝ Ակյուղասը, մի պատանի էր, որը սկզբում վախից զինվորներին ցույց է տվել Վաղերիոսի թաքստոցը, բայց հետո ինքն էլ է խոստովանել Քրիստոսին և ձերբակալվել ու քաղաք բերվել Վաղերիանոսի ու Կանդիտոսի հետ միասին): Ո՛չ դատավորի գայթակղիչ առաջարկները, ո՛չ էլ անօրինակ խոշտանգումները չկարողացան նրանց հրաժարեցնել հավատից: Երբ դահիճները փորձում էին նրանց այրել, նահատակները մնացին անվնաս, իսկ դահիճները դիվահարվեցին: Դատավորը նրանց դարձյալ արգելափակեց զնդանում, երբ նրան ծանուցեցին, որ գտել են նաև Եվգինեոսին, որը հայտնի էր նույն անվեհեր քարոզչությամբ և նույնպես ծպտվում էր լեռներում: Լյուսիասին ոչ մի կերպ չի հաջողվում ընկճել նաև Եվգինեոսին, ավելին՝ նրա աղոթքով հալածչի աչքի առաջ ցնցվում է հեթանոսական բագինը, և ընկնելով փշվում են կուռքերը: Այդժամ դատավորը որոշում է նրան՝ երեք ձերբակալվածների հետ միասին այրել մեծ հնոցում, բայց սրբերը Բաբելոնի երեք մանուկների պես դարձյալ անվնաս են մնում, և բոլոր ներկաները զարմացած սկսում են փառաբանել քրիստոնյաների Աստծուն: Իսկ Լյուսիասը, որ այս ամենը վերագրում է մոգական հնարքների, խիստ այլայլված՝ հրամայում է չորս քրիստոնյաներին դուրս հանել հնոցից և գլխատել տալով՝ ավարտում է իր առաքելությունը:
 
sacredtradition.am