SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԱՐԱԳԱՎԱՆՔ
id458Գտնվում է Վան քաղաքից հարավ-արևելք՝ Վարագա լեռան արևմտյան լանջին (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Համալիրի կազմում են 6 եկեղեցիներ՝ գմբեթավոր դահլիճ Ս. Սոփիա (981 թ.), եռախորան Ս. Հովհաննես (X դ.), գլխավոր՝ «հռիփսիմեատիպ» Ս. Աստվածածին (XI դ.), գմբեթավոր դահլիճ Ս. Նշան (XI դ.), Ս. Սիոն (XIV դ.), թաղածածկ Ս. Խաչ (XIX դ.), ինչպես նաև ներսից որմնանկարված Ս. Գևորգ գավիթ-ժամատունը (1648 թ., ճարտարապետ՝ Տիրատուր), արևմուտքից նրան կից եռակամար բաց սրահը (XVII դ.) և օժանդակ շենքեր:
Վարագավանքը եղել է նշանավոր կրոնական, գիտակրթական կենտրոն:
Այժմ լքված է ու կիսավեր:

Վարագավանքի ընդհանուր տեսքը (լուսանկարված է 1915 թ.-ից առաջ)
Աղբյուր՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն
(էլ. փոստ՝ raaer@sci.am)

 
sacredtradition.am