SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆԱՐԵԿԱՎԱՆՔ
id361Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում՝ Վանա լճի հարավային ափի մոտ, Նարեկ գյուղում: X դ. վանքը հիմնադրել են հալածանքների պատճառով Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականները: Վանքի գլխավոր՝ Ս. Սանդուխտ եռախորան, արտաքուստ ուղղանկյուն. գմբեթավոր եկեղեցու հարավային խորանում, համաձայն ավանդության, գտնվում է ս. Սանդուխտի գերեզմանը: Եկեղեցուն արևելքից կից է ս. Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ-դամբարանը, իսկ հարավից՝ Ս. Աստվածածին եկեղեցին:
Նարեկավանքը եղել է գրչության խոշոր կենտրոն: Ծաղկում է ապրել X-XI դդ.՝ Անանիա Նարեկացու և ս. Գրիգոր Նարեկացու օրոք:
Վանքը հիմնովին նորոգվել է 1707 թ.: 1787-ին եկեղեցիներին կից կառուցվել է ընդարձակ գավիթ, որտեղ թաղված է Անանիա Նարեկացին: 1812 թ. գավթի մուտքի առջև կառուցվել է եռահարկ զանգակատուն: 1843-ին նորոգվել են գմբեթները (ճարտարապետներ՝ Սահրատ, Մովսես): Վանքը բարեկարգվել է 1858 թ.: 1884-ին վանքում բացվել է վարժարան, իսկ 1901-ին՝ որբանոց-վարժարան:
Հիմնովին ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ:

Նարեկավանքը XX դ. սկզբին
(այժմ ավերված է, վանքի տեղում մզկիթ է կառուցված)

Աղբյուր՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն
(էլ. փոստ՝ raaer@sci.am)

 
sacredtradition.am