русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՆՇԽԱՐ
id3681. Այսպես է կոչվում ս. հաղորդության հացի համար պատրաստված նկանակը, որը քահանան պատարագի վերջում թաթախում է գինու մեջ և մասնատելով բաժանում հավատացյալներին: Այն պատրաստում է պատարագիչ քահանան նախքան պատարագը: Հայ Եկեղեցում նշխարը լինում է անխմոր՝ մաքուր ալյուրից, քանի որ խորհրդավոր ընթրիքին Քրիստոս Իր աշակերտների հետ անխմոր բաղարջ հաց կերավ և այդ հացից էլ բաշխեց Իր աշակերտներին՝ որպես Իր փրկագործող մարմինը: Նշխարը սովորաբար կրում է խաչելության պատկերը, որի համար գործածվում են հատուկ փայտե կաղապարներ:

2. Նշխար են կոչվում նաև սրբերի մասունքները՝ ըստ բառի «մասնիկ, մնացորդ» իմաստի:


 
sacredtradition.am