Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173)
id366Ս. Ներսեսը՝ Պահլավունիների տոհմի շառավիղը, ծնվել է Ծոփաց նահանգի Ծովք դղյակում: Հիմնավոր կրթություն ստանալով Կարմիր վանքի դպրոցում՝ 1166 թ. նա
ձեռնադրվել է հայոց
կաթողիկոս՝ հաջորդելով իր եղբորը՝ Գրիգոր III Վկայասերին, որի օգնականը և խորհրդատուն էր դրանից առաջ:
Ս. Ներսես Շնորհալի
Երևան, ձեռ. 591, էջ 3բ, Մանրուսմունք, 1352 թ., Սուրխաթ (Ղրիմ)
Ծաղկող՝ Գրիգոր Սուքիասյանց
Կյանքի վերջին շրջանում
հայրապետն ապրել է Հռոմկլա բերդաքաղաքում, որի անունով էլ նրան կոչել են Կլայեցի:
Ս. Ներսեսը, որն իրավամբ կրում է Շնորհալի մականունը, մեզ է ավանդել բազմաթիվ երկեր՝ թե՛ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և թե՛ չափածո (
շարականներ, տաղեր, գանձեր, ներբողներ): Նրա անվան հետ է կապվում հանելուկի՝ իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը: Սուրբ
հայրապետը նաև հմուտ երգահան էր՝ հայ երաժշտության կիլիկյան դպրոցի ամենափայլուն ներկայացուցիչը: