русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ
id069Աստված, դեռևս Աբրահամին ցույց տալով այն երկիրը, ուր պիտի բնակվեին նրա սերունդները, ասաց, որ նրանք այդտեղ կվերադառնան 400 տարի օտար երկրում ստրկության մեջ գտնվելուց հետո: Եվ երբ Տերը Մովսես մարգարեի միջոցով Իր ժողովրդին ազատեց Եգիպտոսի գերությունից, նրան տվեց գրավոր օրենքը՝ խոստանալով, որ եթե հավատարմորեն պահեն այն, Ինքը նրանց կշնորհի մի հրաշալի երկիր, ուր «կաթ և մեղր է հոսում» [Ել. 3.8], որտեղ ժողովուրդը կապրի հավերժ: Այդ երկիրը Քանանի երկիրն էր՝ այժմյան Պաղեստինը, ուր Իսրայելի ժողովուրդը մտավ 40 տարի անապատում դեգերելուց հետո: Այն կոչվեց Ավետյաց երկիր, որովհետև նրա մասին անապատում իսրայելացիները գիտեին միայն Աստծո բարի խոստումով՝ ավետիսով:
Սակայն Ավետյաց երկրի խոստման խորհուրդը առավել խոր էր. այն նշանակն էր քրիստոնեության, քանզի Եգիպտոսը, որպես հեթանոսական երկիր, խորհրդանշում էր մարդկության հեթանոսական անցյալը, անապատը խորհրդանշում էր գրավոր օրենքը, իսկ խոստման երկիրը՝ նոր ուխտը, որ տրվեց Քրիստոսի միջոցով: Եվ սա է, ուր բխում է «կաթ և մեղր», որոնք նշանակում են Աստծո քաղցրությունը և մեղքերի թողությունը, նաև պատվիրանների կատարումը Սուրբ Հոգու շնորհով:
 
sacredtradition.am