русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ
id005Հիսուս Քրիստոսի ծննդից մոտ 2000 տարի առաջ, երբ աշխարհը խորապես ընկղմված էր կռապաշտության մեջ, հեթանոսական քաղաքակրթության կենտրոններից մեկում՝ քաղդեական Ուր քաղաքում, ապրում էր մի բարեպաշտ մարդ՝ Աբրամ անունով: Նա այն քչերից էր, ովքեր կարողացել էին անաղարտ պահել իրենց հավատը ճշմարիտ Աստծո հանդեպ: Մի օր նա հրաման ստացավ Տիրոջից թողնել իր հայրական տունը և գնալ իրեն անհայտ մի երկիր:
«Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, և դու օրհնեալ պիտի լինես»,- ասաց Տերը [Ծն. 12.2]: Եվ Աբրամը հավատաց Աստծուն. հնազանդվելով Նրա կանչին՝ ուղևորվեց դեպի Քանանի երկիրը՝ Պաղեստին: Սակայն Աբրամը տարակուսում էր. ինչպե՞ս կարող է իրականանալ Տիրոջ խոստումը, եթե ինքը զավակ չունի, քանի որ իր կինը՝ Սարան, ամուլ է: Այնինչ Տերն ասել էր, որ նրա սերունդների թիվը լինելու է երկնքի աստղերի չափ: Տեսնելով Աբրամի տարակուսանքը՝ Աստված հերթական անգամ հաստատեց Իր խոստումը՝ ասելով. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»: Նա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»: Աբրամը հավատաց Աստծուն, և այդ հավատը իր համար արդարություն համարվեց» [Ծն. 15.5-6]:

Աբրահամի սրբապատկերը (լուսանցապատկերի հատված)
Երևան, ձեռ. 979, էջ 103ա, Ճաշոց, 1286 թ., Կիլիկիա

Երբ Աբրամն արդեն 99 տարեկան էր, տեսիլքով վերստին հաստատվեց Աստծո ուխտը նրա հետ: Այդ ժամանակ Տերը նոր անուն տվեց նրան՝ Աբրահամ, որ նշանակում է հայր բազմության, իսկ նրա կինը վերանվանվեց Սառա, այսինքն՝ իշխանուհի: «Ես կօրհնեմ Սառային, նրանից մի որդի կտամ քեզ ու կօրհնեմ նրան, և նրանից ժողովուրդներ կլինեն»,- խոստացավ Տերը [Ծն. 17.16]: Այս ուխտը տեսանելի նշանով հաստատելու համար Աստված պատվիրեց, որ Աբրահամի բոլոր սերունդների արու զավակները ծննդյան ութերորդ օրը թլփատվեն [Ծն. 17.10-11]:
Տերը հավատարիմ էր Իր խոստմանը, և Աբրահամը 100 տարեկանում որդի ունեցավ: Երեխայի անունը դրեցին Իսահակ, և երբ նա դարձավ 8 օրական, նրան թլփատեցին:
Որոշ ժամանակ անց Աբրահամի հավատը փորձելու նպատակով Աստված պատվիրեց, որ նա իր միակ զավակին զոհաբերի Իրեն [Ծն. 22.2]: Եվ Աբրահամը, հավատալով, որ Աստված կարող է մեռելներին հարություն տալ, անտրտունջ կերպով վերցրեց որդուն ու տարավ զոհաբերման վայրը: Բայց երբ նա ձեռքն առավ դանակը, որ իրականացնի Աստծո հրամանը, հանկարծ երկնքից լսվեց Տիրոջ հրեշտակի կանչը, որն արգելում էր դիպչել տղային: «Այժմ իմացա, որ դու վախենում ես Աստծուց և քո միակ որդուն չխնայեցիր Ինձ համար»,- ասաց Նա [Ծն. 22.12]: Եվ շրջվելով՝ հայրը թփերի մեջ մի խոյ նկատեց և Իսահակի փոխարեն նրան զոհաբերեց Աստծուն: Այսպես Աբրահամը փառավորվեց դարերում՝ որպես Աստծո կամքին բացարձակ հնազանդության և կատարյալ նվիրվածության օրինակ:


Իսահակի զոհաբերությունը
Երևան, ձեռ. 7778, էջ 1ա, Ավետարան, 1462 թ., Արճեշ
Ծաղկող՝ Կարապետ Բերկրեցի

Իսահակի զոհաբերությունը Քրիստոսի խաչելության նախօրինակն էր. նրան զոհաբերելու տարավ իր հայրը՝ Աբրահամը, իսկ Քրիստոսին՝ երկնային Հայրը, ինչպես որ ասում է ս. Պողոս առաքյալը. «Նա, որ Իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահվան մատնեց Նրան, էլ ինչպե՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ Նրա հետ մեկտեղ» [Հռոմ. 8.32]:
Իսահակն ապրեց 180 տարի՝ հավատարիմ մնալով իր հոր միջոցով ստացած ուխտին: Նա ունեցավ երկու որդի՝ Հակոբ և Եսավ անուններով:
Աբրահամը մինչև իր կյանքի վերջն ապրեց Տիրոջ կողմից խոստացված երկրում և վախճանվեց 175 տարեկանում՝ անխախտ պահելով իր հավատը և այն փոխանցելով իր սերունդներին: Նրանք, ովքեր հետևեցին այդ ուխտին, պարտավորվեցին հավատարիմ մնալ Աստծուն, ապրել սուրբ կյանքով և չծառայել հեթանոսական չաստվածներին: Եվ Աստված խոստացավ, որ նրանց միջոցով փրկելու է երկրի բոլոր ժողովուրդներին:
Եվ իրոք, Աբրահամ նահապետից սկիզբ առավ ճշմարիտ հավատը, որն աստիճանաբար աճեց ու զորացավ: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ ողջ մարդկային ցեղի փրկությունը. Աստծո Միածին Որդին իջավ երկիր: Այդ պատճառով Սուրբ Գրքում Աբրահամը հավատացյալների հայր է կոչվում:
 
sacredtradition.am