русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ
id039Աստված աշխարհը ստեղծել է ոչնչից:
Ամեն ինչ սկիզբ ունի, բայց Աստված անսկիզբ է և Իր կողմից ստեղծված որևէ բանի կարիքը չունի, քանզի կատարելապես ինքնաբավ է ու երանելի:
Ուրեմն ինչո՞ւ Աստված արարեց աշխարհը…
Նա ամեն ինչ ստեղծեց Իր անսահման բարության պատճառով, որպեսզի արարածները Իրենից ստանան այնքան բարիք, որքան կարող են ընդունել, և սքանչանան ու երանության մեջ լինեն մշտապես:
Աստված ամեն ինչ արարեց Իր խոսքով, քանզի Նա ամենակարող է:
Նա աշխարհը չստեղծեց միանգամից, այլ որոշակի ժամանակի՝ 6 օրվա ընթացքում: Այդ օրերը մեզ ծանոթ՝ 24-ժամանոց օրերը չէին. չէ՞ որ այն ժամանակ տակավին չկար Երկիր մոլորակը իր 24-ժամյա պտույտով: Մենք չենք կարող պատկերացնել արարչագործության օրերի տևողությունը: Ինչպես գրված է Սուրբ Գրքում, Աստծո մեկ օրը հազար տարի է [Բ Պետ. 3.8]: Այնպես որ, այդ օրերը կարող ենք անվանել նաև դարեր կամ դարաշրջաններ: Եվ սակայն դա էլ խիստ պայմանական է:
Եվ այսպես, սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Դա ոչ թե մեզ այսօր տեսանելի աստղալից երկինքն ու մեր երկրագունդն էր, այլ այսպես ասելով՝ Սուրբ Գիրքը նկատի ունի երկու՝ աննյութական և նյութական աշխարհները: Երկինքը, այսինքն՝ հոգևոր աշխարհը, աննյութական և անմահ բանական արարածներն են՝ հրեշտակները: Իսկ երկիրը՝ նյութական աշխարհը, սկզբում անտեսք էր, այսինքն՝ չուներ ձև, որովհետև սկզբում այն ընդամենը նախնական նյութականություն էր, որից պետք է աստիճանաբար՝ 6 «օրվա» ընթացքում ձևավորվեին նյութական առարկաները՝ տեսանելի երկինքը, աստղերը, երկրագունդը և այնտեղ գտնվող ամեն ինչ:

Աշխարհի ստեղծումը և նախամարդու պատվիրանազանցությունը
Իսֆահան, ձեռ. 15, էջ 10բ, Աստվածաշունչ, 1662/3 թ., Նոր Ջուղա

Առաջին օրը Աստված ստեղծեց լույսը: Այն ոչ թե արեգակից կամ կրակից արձակվող լույսն էր, այլ նյութականության առաջին դրսևորումը:
Այսօր գիտությունը գտնում է, որ լույսը գոյություն ունի անկախ արևից, կրակից: Ավելին՝ պարզվում է, որ նյութի նախնական հիմքը էներգիան է, իսկ էներգիայի նախնական կերպը լուսային էներգիան է: Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու նյութական աշխարհի ձևավորման սկզբում Աստված ստեղծեց լույսը:
Երկրորդ օրը Նա ստեղծեց հաստատությունը, այսինքն՝ այն անսահման տարածությունը, որը շրջապատում է մեր երկրագունդը՝ տեսանելի երկինքը:
Նյութական աշխարհը սկսեց ձև ստանալ՝ բաժանվելով անթիվ գնդերի, որոնք կարծր նյութ չէին: Սուրբ Գիրքը դրանք ջրեր է կոչում: Այդ գնդաձև ջրերի միջև ստեղծված տարածությունը բաժանում է նրանց և ձգողության ուժով հաստատուն պահում հեռավորությունը միմյանց միջև: Այս պատճառով այդ տիեզերական տարածությունը կոչվում է հաստատություն:
Երրորդ օրը Աստված ջուրն անջատեց ցամաքից, այսինքն՝ Նրա հրամանով մեր մոլորակի ոչ կարծր, գնդաձև նյութական հիմքը վերակերտվեց ջրի և ցամաքի: Ցամաքի վրա առաջացան ջրատար խորություններ՝ գետեր, լճեր, ծովեր: Այսպիսով, երբ ավարտվեց ջրի և ցամաքի բաշխումը, և ստեղծվեցին կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, Արարչի հրամանով երկրի վրա հայտնվեցին բույսերի բազմաթիվ տեսակներ:
Սակայն ինչպե՞ս կարող է առանց արևի ծագել բուսական աշխարհը: Չէ՞ որ արեգակը Աստված երրորդ օրը դեռևս չէր ստեղծել: Այսօր դա չպետք է զարմացնի մեզ. բազմաթիվ գիտափորձեր ցույց են տվել, որ բույսերը կարող են աճել և զարգանալ էլեկտրական հոսանքի միջոցով: Ուստի կարող ենք ասել, որ առաջին բույսերն աճել են նախնական՝ դեռևս ցրված լույսի ազդեցությամբ: Սակայն նրանց տեսքը և զարգացումը ներկայիս նման չէր: Դրանք վիթխարի կանաչ զանգվածներ էին, որոնց քարացած մնացորդն է մեզ հայտնի քարածուխը:
Արարչության չորրորդ օրը Աստծո հրամանով մեր երկրագնդի վրա շողացին երկնային լուսատուները՝ արևը, լուսինը, աստղերը: Տիեզերքում առաջացած որոշ գնդաձև մարմինների մեջ նախաստեղծ լույսն այնպես կենտրոնացավ, որ նրանք սկսեցին ինքնուրոյն լույս ճառագել: Դրանք մեզ տեսանելի լուսատուներն են՝ արեգակն ու աստղերը: Գնդաձև մյուս մարմինները մեր երկրագնդի պես մնացին կարծր, սակայն ընդունակ անդրադարձնելու լուսատուների լույսը, ինչպիսին է լուսինը: Այդ պատճառով այն նույնպես լուսատու է կոչվում:
Հինգերորդ օրը Աստված ստեղծեց ջրում ապրող կենդանիներին և օդում թռչող թռչուններին: Այս օրը բնության մեջ առաջացան նոր, շնչավոր, ինքնուրոյն շարժվող և զգացող էակներ: Օժտելով բազմանալու կարողությամբ և օրհնելով այդ՝ Աստված նրանց տվեց սերունդներ ունենալու կարողություն՝ յուրաքանչյուրն ըստ իր տեսակի:
Վեցերորդ օրը Աստված ստեղծեց կենդանիներին և վերջապես՝ մարդուն: Եթե զեռուններին ու թռչուններին Նա ստեղծեց ջրից, ապա կենդանիների և մարդու ստեղծման համար դիմեց ցամաքին՝ կենդանացնող զորություն հաղորդելով երկրին: Եվ առաջացան բազմաթիվ կենդանիներ՝ իրենց զանազան տեսակներով:
Այնուհետև Աստված ասաց. «Ստեղծենք մարդուն Մեր պատկերով և նմանությամբ» [Ծն. 1.26]: Նա հողից ստեղծեց մարդու մարմինը և նրա մեջ անմահ հոգի փչեց: Մարդը դարձավ տիեզերքի պսակը՝ այն միակ կենդանի արարածը, որը նման է Աստծուն, այսինքն՝ ունի բանական հոգի և միտք:
Իսկ յոթերորդ օրը Տերը հանգստացավ Իր բոլոր գործերից, այսինքն՝ դադարեց արարչագործել: Նա օրհնեց այդ օրը և մարդուն էլ պատվիրեց շաբաթվա յոթերորդ օրը չաշխատել, այլ հանգստանալ՝ թողնելով կենցաղի հոգսերը և ամբողջովին նվիրվելով աստվածպաշտության:
 
sacredtradition.am