SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310)
id584Լիկինիոս կայսեր (307-324) հալածանքների ժամանակ Ամասիայի բարեպաշտ քրիստոնյաների զավակ Ակակիոսին տակավին պատանի հասակում ձերբակալում են իր հավատի համար և ստիպում ուրանալ Քրիստոսին ու զոհեր մատուցել կուռքերին: Սակայն պատանու անդրդվելի հավատարմությունն ու անվեհերությունը պատճառ են դառնում անհավատալի հրաշքների՝ հայտնելով Քրիստոսի զորությունը և փառքը հեթանոսների մեջ: Երբ Լիկինիոսը տեսնում է, որ պատանին դաժան գանահարությունից ու խոշտանգումներից հետո մնացել է ոչ միայն հոգով անկոտրում, այլև մարմնով՝ բացարձակ անվնաս, խուսափելով իրեն սպասվող խայտառակ պարտությունից՝ պատանուն հանձնում է եպարքոս Տերենտիոսին: Վերջինս Ակակիոսին նետել է տալիս ձեթով ու ճարպով լի եռացող կաթսայի մեջ, սակայն կրակը հանգչում է, կաթսան՝ սառչում, և պատանին դարձյալ մնում է կենդանի ու անվնաս:
Չկամենալով նահանջել Քրիստոսի բացահայտ զորության առջև՝ հեթանոս կառավարիչը կատարվածը վերագրում է կախարդական հնարանքի ու որոշում է դա հաղթահարել իր պաշտած աստվածների միջոցով: Նա պատանուն իր հետ տանում է Ապողոնիա և մտցնում քաղաքի մեհյաններից մեկը, սակայն սրբի աղոթքով կործանվում են մեհյանի բոլոր կուռքերը: Քաղաքի դատավորը կատարվածի համար Ակակիոսին սաստիկ գանահարում է և նետում առյուծի առջև, բայց գազանը չի մոտենում նրան: Այդժամ սուրբ պատանուն գցում են այրվող հնոցը, որտեղից Տիրոջ հրեշտակը մարտիրոսին դուրս է բերում առանց որևէ այրվածքի:
Տեսնելով իր պարտությունը՝ Տերենտիոսը ս. Ակակիոսին հանձնում է Պոսիդոնիոս անունով մի իշխանի: Վերջինս հրամայում է պատանուն ծանր շղթաներով կապված տանել Մելիտինե՝ հուսալով, որ քաղաքի կուռքերը կհնազանդեցնեն ըմբոստ քրիստոնյային: Բայց այստեղ էլ սուրբն իր աղոթքներով կործանում է կուռքերի արձանները: Այլևս ոչինչ չէր մնում անել, քան գլխատել երանելուն որպես մոգի ու կախարդի: Եվ սուրբ պատանին ծնրադիր աղոթելուց հետո կամավոր խոնարհում է իր պարանոցը դահճի առջև՝ սիրով ընդունելով մարտիրոսության անապական պսակը 310 թվականին: Երանելու մարմինը Ղևոնդիոս անունով մի քահանա տանում է Սինոպ քաղաքը և ամփոփում մի ծածուկ տեղում:
590-ին, հայազգի Մորիկ կայսեր (582-602) օրոք, Սինոպում հայտնաբերվում են ս. Ակակիոսի նշխարները, որոնց վրա փառահեղ եկեղեցի է կառուցվում:


 
sacredtradition.am