русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356)
id036Ս. Անտոն Անապատականը համարվում է անապատականների նախահայրը: Նա ազգությամբ եգիպտացի էր, հարուստ և բարեպաշտ ծնողների զավակ: Փոքր տարիքից սիրում էր հաճախակի առանձնանալ և աղոթել: Ծնողների մահից հետո, 19 տարեկանում, Անտոնը որոշեց հեռանալ աշխարհից և բնակություն հաստատել անապատում: Նրա անօրինակ ճգնությունները և Աստծո հանդեպ մեծ սերը շուտով հարուցեցին դևերի նախանձը, և նրանք սկսեցին զանազան փորձությունների ենթարկել Անտոնին: Սակայն դրանք բոլորն էլ ավարտվեցին նրանց պարտությամբ:

Ս. Անտոն Անապատական
Երուսաղեմ, ձեռ. 285, էջ 14ա, Հարանց վարք, 1430 թ., Կաֆա (Ղրիմ)

Սկզբում նրանք խորհուրդներ էին ներշնչում ճգնավորական կյանքի դժվարությունների վերաբերյալ ու դրդում վերադառնալ հայրենիք, բայց Անտոնը աղոթքի զորությամբ հաղթահարեց դրանք: Այնուհետև դևերը փորձեցին աղտեղի ցանկություններ գրգռել նրա մեջ: Սակայն իմաստուն և աստվածասեր պատանին ավելի էր զորացնում իր աղոթքն ու ճգնությունները: Այսպես ընթանալով՝ ի վերջո նա ձեռք բերեց մեծ զգոնություն և խորհուրդները զանազանելու շնորհ:
Սատանան, տեսնելով, որ իր խարդավանքները տկարացնելու փոխարեն առավել զորացնում են Անտոնին, դիմեց իր վերջին հնարքին. նա բազում դևերի հրամայեց հարձակվել Անտոնի վրա և գանահարել նրան: Ու երբ դա էլ չընկճեց սրբին, որոշեց նրան սարսափեցնել գազանների ահարկու կերպարանքներով, որոնք իբրև թե սպառնում էին կործանել Անտոնին: Բայց վերջինս չէր կորցնում իր զգոնությունը և երբեք չէր մոռանում, որ իր հետ է Քրիստոս, Ում առջև անզոր են բոլոր դևերը:
Այսպես սատանան մատնվեց վերջնական պարտության, իսկ Անտոնը Տիրոջից այնպիսի զորություն ստացավ, որ այնուհետև ինքն էր հալածում դևերին և սարսափելի էր նրանց համար:
Թեև Անտոնը կամենում էր առհասարակ մենակ լինել իր Տիրոջ հետ, բայց նրա ճգնությունների համբավը այնքան տարածվեց, որ բազում մարդիկ իրենց խնդիրներով սկսեցին այցելել նրան: Երանելին բոլորին էլ գոհացնում էր և խնդությամբ տուն ճանապարհում: Բայց նրա միակ փափագը Աստծուն առավել մերձենալն էր, Նրա անսահման սերը վայելելը, ուստի շարունակ հեռանում էր ավելի անմարդաբնակ վայրեր, ուր նրան կարողանում էին այցելել միայն իր օրինակով անապատական դարձած եղբայրները:
Նա վախճանվեց շուրջ 105 տարեկանում՝ նախօրոք հայտնությամբ տեղեկանալով իր մահվան մասին: Հոգին ավանդելիս սուրբը խիստ զվարթ էր՝ օտար աշխարհից հայրենիք վերադարձողի նման:
 
sacredtradition.am