русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ (I դ.) | ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ) | Ս. ԱԲԴԼՄՍԵՀ (VI դ. երկրորդ կես) | ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ | ԱԲԵՂԱ | Ս. ԱԲԻՍՈՂՈՄ ՍԱՐԿԱՎԱԳ (+311) | ԱԲՐԱՀԱՄ ՆԱԽԱՀԱՅՐ | ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (III-IV դդ.) | ԱԳԱՊԵ | ԱԳՈՒԼԻՍԻ Ս. ԹՈՎՄԱ ՎԱՆՔ | ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ | ԱԴԱՄԱԿԱՆ ՄԵՂՔ | Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) | ԱԹՈՌ | ԱԼԵԼՈՒԻԱ | ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ | Ս. ԱԿԱԿԻՈՍ ԱՄԱՍԻԱՑԻ (+310) | ԱՀԱՐՈՆ | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ | ԱՂԱՆԴ | ԱՂԱՎՆԻ | ԱՂԲԱԿԻ Ս. ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՎԱՆՔ | ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՂՈԹՔ | ԱՂՋՈՑ ՎԱՆՔ | ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ | ԱՄԲԱԿՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. վերջ) | ԱՄԵՆ | ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես) | ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) | ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) | ԱՆԱՊԱՏ | ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ | ԱՆԳԵ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. սկիզբ) | ԱՆԴԱՍՏԱՆ | ԱՆԻԻ ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ԿՈՒՍԱՆԱՑ ՎԱՆՔ | ԱՆԻԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ | ԱՆԻԻ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ | ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) | ԱՇԽԱՐՀ | ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ | ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ | ԱՇՏԱՆԱԿ | ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՊՐԱԿՈՒՆԻՍԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ | ԱՋ | ԱՌԱԿ | ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ | ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) | ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ | ԱՌԱՔՅԱԼՆԵՐ | ԱՍԱ | ԱՍՏԾՈ ԳԱՌ | ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾ | ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆ (ՍՈՒՐԲ ԳԻՐՔ) | ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՂՈՒ-ԹՅՈՒՆ | ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ | ԱՎԱԳ ՇԱԲԱԹ | ԱՎԱՆԴԱՏՈՒՆ | ԱՎԵՏԱՐԱՆ | ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ | ԱՎԵՏԻՍ | ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ | ԱՎԵՏՈՒՄ | ԱՏՅԱՆ | Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449) | ԱՐԱԳԱԾ ԼԵՌ | ԱՐԱՐԱՏ ԼԵՌ | ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ | ԱՐԵՆԻԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ | ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333) | ԱՐԻՈՒԹՅՈՒՆ | ԱՐԾԻՎ | ԱՐՏԱԶԻ Ս. ԹԱԴԵ ՎԱՆՔ | ԱՐՏԱԽՈՒՐԱԿՆԵՐ | ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ | ԱՐՈՒՃԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ


ԱՎԵՏԱՐԱՆ
id0661. Ավետարանել նշանակում է ավետիս՝ բարի լուր հայտնել: Քանի որ Հիսուս Քրիստոս նույն Ինքը Մեսիան է, Ում սպասում էին դարեր ի վեր, ապա խոսել Նրա անձի, Նրա խոսքերի, գործերի և ողջ տնօրինության մասին՝ նշանակում էր հայտնել փրկության և երկնքի արքայության մասին սպասվող լուրը: Ինքը Քրիստոս եկավ այս լուրը Իր շուրթերին՝ ասելով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [Մատթ. 3.2]: Այնուհետև Նա իրագործեց դա Իր կյանքով:
Ովքեր չհավատացին, նրանց համար Քրիստոսի և Նրա հետևորդների վկայությունն ու քարոզը չդարձավ բարի լուր, և նրանք անհաղորդ մնացին այդ բարիքին: Իսկ հավատացողների համար բացվեցին երկնքի դռները: Արդարև, նրանց համար Քրիստոսի մասին վկայող խոսքը բարի լուր է և ավետիս:
Ավետարաններ, այսինքն՝ Քրիստոսի երկրային կյանքին վերաբերող պատմությունները և Նրա վարդապետության հիմնական դրույթները պարունակող գրքեր, I դ. շատ են եղել: Սակայն դրանցից ոչ բոլորն էին հավաստի: Ուստի Եկեղեցու հայրերը Սուրբ Հոգու առաջնորդությամբ ընտրեցին այն 4 գրքերը՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները, որոնցով սկսվում է Նոր Կտակարանը: Ինչպես նրանցից յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ բոլոր չորսը միասին կոչվում են Ավետարան:

Չորս ավետարանիչներ
Երևան, ձեռ. 2705, էջ 334բ, Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ

«Ավետարան» բառը գործածվում է նաև ընդհանուր իմաստով՝ առանց վերաբերելու ավետարանչի հեղինակությանը: Այդ բառով արտահայտվում է վկայությունը Քրիստոսի և Նրա փրկագործության մասին:


2. Եկեղեցական արարողության ժամանակ ընթերցելու համար ստեղծված են տարբեր ծիսական նշանակության ավետարաններ. դրանք են Ատյանի, Ճաշու և Յուղաբերից ավետարանները:
Ատյանի ավետարանը պարունակում է 4 Ավետարաններն ամբողջությամբ, որոնք բաժանված են ըստ 50 օրվա ընթացքում կարդացվող հատվածների: Այս ավետարանները միշտ դրված են լինում բեմի ատյանում: Հավատացյալներն այն համբուրում են եկեղեցի մտնելիս և արարողության ավարտին:
Ճաշու ավետարանը պարունակում է միայն Ճաշու ժամերգության և պատարագի ընթացքում կարդացվող ավետարանական հատվածները: Այն ունի Տոնացույցի կարգավորություն:
Յուղաբերից ավետարանը բովանդակում է Հանգստյան, Բժշկության, Տաճարի, Խաչելության, Յուղաբերից, Անդաստանի, Քառասնօրյա գալստյան, Դռնբացեքի, Ոտնլվայի, Զատիկի և այլ արարողությունների ու տոների ժամանակ կարդացվող ընթերցվածքներ:
Այս ավետարանները կազմի վրա կրում են արծաթե զարդեր՝ սրբապատկեր կամ խաչ: Երբեմն ամբողջովին պատված են լինում արծաթե պահպանակով:

Ջենովայի Ավետարանի կազմի վերին փեղկը
1325 թ.: Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ

 
sacredtradition.am