русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ
id264Այսպես է կոչվում չամուսնանալու ուխտը, որն անում են վանականները և աբեղաները՝ իրենց անձն ամբողջովին նվիրաբերելով հոգևոր և աստվածահաճ գործերին:
Ազատ լինելով ընտանեկան հոգսերից ու ժառանգներից՝ կուսակրոնն ավելի անզբաղ և լիարժեք է նվիրվում Աստծուն: Կուսակրոնին ոչինչ չի կապում երկրի հետ, բացի մարդկանց հանդեպ իր պարտավորություններից: Մարմնի մաքրությամբ ու հանդարտությամբ նա դառնում է առավել շնորհընկալ, ինչը նպաստում է նրա մտքի պայծառացմանը և սրտի ջերմացմանը:
Այս պատճառով բարձր հոգևոր սխրանքների, ժողովրդին ճշմարտապես հովվելու, ինչպես նաև վարդապետելու կարողություններով հիմնականում օժտված են եղել կուսակրոնություն ընդունած անձինք:
Այս ամենը նկատի առնելով՝ Եկեղեցում հաստատվել է այն կարգը, ըստ որի՝ միայն աբեղան կամ առհասարակ կուսակրոնը կարող է դառնալ վարդապետ, եպիսկոպոս կամ կաթողիկոս:
 
sacredtradition.am