русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ
id251Եկեղեցու խորհուրդների մեջ այսպես է կոչվում ծանր հիվանդների համար կատարվող կարգը, որը սահմանված է՝ Սուրբ Հոգու զորությամբ նրանց բժշկելու համար:
Քահանան այցելում է հիվանդին, որը չի կարող գնալ եկեղեցի, խոստովանեցնում է և կատարում խորհուրդը՝ վերջում հաղորդություն տալով նրան: Հաճախ այս խորհրդի կատարմանը հաջորդել է հիվանդի հրաշալի ապաքինումը, քանի որ հիվանդությունն ամեն դեպքում մեղքի հետևանք է, իսկ այս խորհրդի միջոցով Տիրոջ անճառելի ողորմածությամբ սրբվում են մարդու բոլոր մեղքերը: Եթե հիվանդն արժանանում է այս խորհրդին վախճանից առաջ, ապա մեծ հավանականությամբ նրան փրկություն է սպասում, քանզի նա դեպի հանդերձյալ կյանք է ուղևորվում՝ վճարած իր բոլոր պարտքերը:
 
sacredtradition.am