русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԱՆՈՆ
id2501. Կանոն է կոչվում առհասարակ այն ամենը, ինչ մեկընդմիշտ հաստատվել է Եկեղեցու ավանդության մեջ և ստացել օրենքի ուժ: Բազմաթիվ կանոններ վերաբերում են Եկեղեցու դավանությանը, հոգևորականների վարքագծին, ծեսերին, աստվածպաշտությանը, Եկեղեցու անդամների փոխհարաբերությանը և այլն: Այդպիսի կանոնների մեծ մասը հաստատվել է եկեղեցական ժողովներում, ինչպես նաև առանձին հայրապետների որոշումներով: Դրանցից կազմվել են ժողովածուներ՝ Կանոնագրքեր: Հայ Եկեղեցու առաջին Կանոնագիրքը կազմել է ս. Հովհաննես Օձնեցին VIII դ. սկզբում:

2. Կանոն է կոչվում նաև Սուրբ Գրքի մեջ մտնող գրքերի ցանկը՝ ի տարբերություն անկանոն կամ պարականոն համարվող գրքերի:

3. Հոգևոր երաժշտության մեջ կանոններ են կոչվում հատուկ անվան տակ միավորված սաղմոսների և շարականների խմբերը, իսկ հոգևոր կերպարվեստում մշակված են պատկերագրական կանոններ՝ ըստ որոշակի սկզբունքների և խորհրդաբանության:


 
sacredtradition.am