русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԱԹՈՂԻԿՈՍ
id247Այսպես է կոչվում ազգի ընդհանրական հայրապետը՝ Եկեղեցու նվիրապետական կարգի գլուխը: Նրա գերապատվությունն ընդունում և կատարյալ հաղորդության մեջ են գտնվում Եկեղեցու բոլոր թեմերը և թեմակալ առաջնորդները:
Կաթողիկոսը պարտավոր է հովվել Եկեղեցին՝ նախանձախնդրությամբ պահելով նրա բոլոր հիմնական կողմերը՝ դավանությունը, ծեսը, կանոնները և ողջ ավանդությունը, ինչպես նաև՝ եպիսկոպոս ձեռնադրել և օրհնել մեռոնը:
Կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ եկեղեցական ժողովներ է գումարում՝ ընդհանուր խորհրդակցության միջոցով կարևորագույն խնդիրներ լուծելու համար:
Հայ Եկեղեցում կաթողիկոսն ընտրվում է հոգևորականների և ժողովրդի կողմից, այնուհետև հանդիսավոր արարողությամբ ձեռնադրվում է և օծվում: Կաթողիկոսական հանդերձանքը պատրիարքականից տարբերվում է վեղարի վրա կրած ադամանդյա փոքրիկ խաչով:
Կաթողիկոսին անվանում են նաև եպիսկոպոսապետ և ծայրագույն պատրիարք, իսկ նրա հոգևոր և վարչական իշխանությունը, ինչպես նաև նրա աթոռակալության ժամանակաշրջանը՝ կաթողիկոսություն կամ հայրապետություն:
Պատմական հանգամանքների բերումով՝ Հայ Եկեղեցին այժմ ունի 2 կաթողիկոսություն՝ Ամենայն հայոց (Ս. Էջմիածին) և Մեծի տանն Կիլիկիո (Անթիլիաս՝ Լիբանան): Վերջինս ճանաչում է Ամենայն հայոց հայրապետության նախամեծարությունը:
 
sacredtradition.am