русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԱԹՈՂԻԿԵ
id2461. Այս բառը հունական ծագում ունի. նշանակում է «ընդհանրական»: Գործածվում է իբրև տիեզերական Եկեղեցու մակդիր:

2. Այսպես է կոչվում նաև այն գլխավոր, կենտրոնական տաճարը, որտեղ գտնվում է կաթողիկոսական աթոռը: Ներկայումս Հայ Եկեղեցում այդ անունը տրված է Ս. Էջմիածնի Մայր տաճարին:

3. Կաթողիկե են կոչվում սրածայր, վեղարանման գմբեթները (որոնք հատուկ են հայկական եկեղեցիներին), ինչպես նաև՝ տաճարի դասում գտնվող հայրապետական աթոռի գմբեթաձև հովանին:

Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու կաթողիկեն
Լուսանկար՝ Աշոտ Մովսիսյանի



 
sacredtradition.am