SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԻՐԱԿԻ
id257Նախկինում այն կոչվել է միաշաբաթ, քանի որ շաբաթվա առաջին օրն է: Քրիստոս այս օրը հարություն առավ, ինչի շնորհիվ այն սրբագործվեց՝ ստանալով նոր իմաստ և նոր անուն՝ կիրակի, որ հունարեն նշանակում է տերունական:
Միաշաբաթը քրիստոնյաների համար հավետ փառավորվեց Տիրոջ անունով և դարձավ հույժ պատվելի ու մեծարվող: Այդ օրը Քրիստոս հարություն տվեց մարդկային բնությանը և մեզ ազատագրեց մեղքի մահից: Այնուհետև Պենտեկոստեին, դարձյալ կիրակի օրը, կատարվեց հաջորդ գլխավոր իրադարձությունը՝ ս. հոգեգալուստը, որով մարդիկ նորոգություն ստացան և նախաճաշակեցին երկնային կյանքի բարիքները:
Այսպես կիրակին դարձավ անհամեմատ մեծ և կարևոր մի օր, որը խորհրդանշում է ապագա հավիտենական խաղաղությունը: Այս պատճառով Եկեղեցում այն վերածվեց կենցաղի հոգսերից հանգստանալու և ամբողջովին Աստծուն նվիրվելու օրվա, ինչպիսին Իսրայելի համար շաբաթն էր (տե՛ս Տասնաբանյա):
Առաջին քրիստոնյաները այս օրն էին հավաքվում ագապեների, որոնք, հետագայում զարգանալով, վերածվեցին կիրակնօրյա պատարագի արարողության: Ըստ Եկեղեցու վարդապետների՝ կիրակի օրն է լինելու նաև Տիրոջ երկրորդ գալուստը, երբ հարություն կառնեն բոլոր մարդիկ՝ կանգնելու ահեղ դատաստանի առջև:
 
sacredtradition.am