русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿԻՊՐԻԱՆՈՍ ԱՆՏԻՈՔԱՑԻ (200-258)
id256Ս. Կիպրիանոսը՝ ազգությամբ հույն, ծնվել է հավանաբար Անտիոք քաղաքում՝ հարուստ հեթանոսի ընտանիքում:
Նա գերազանց կրթություն ուներ և սկզբում մեծ հռչակ էր վայելում որպես հռետոր: Միաժամանակ զբաղվում էր մոգությամբ, որի մեջ հասել էր մեծ վարպետության, և ուրիշներին էլ զանազան կախարդություններ էր սովորեցնում՝ օդով թռչել, քայլել ջրերի վրայով և այլն: Եվ բոլոր հեթանոսները մեծարում էին նրան, շատերն էլ դիմում էին նրան իրենց կարիքներով, և նա ամենքին օգնում էր իր դիվային զորությամբ:
Մի անգամ Կիպրիանոսը մի պատանու խնդրանքով փորձեց գայթակղել Հուստինե անունով մի գեղեցկուհու: Սակայն նրա բոլոր մոգական հնարքները ձախողվեցին: Կիպրիանոսին ծառայող դևերը ստիպված խոստովանեցին, որ իրենք անզոր են գեղեցկուհու առաջ, որովհետև նա քրիստոնյա է, անդադար աղոթում է և խաչակնքում, ինչից իրենք սարսափում են: Այս իմանալով՝ Կիպրիանոսը մեծ ցնցում ապրեց. նա ընդունեց Քրիստոսի հավատը, խորապես զղջաց իր ողջ անցյալի համար, հրաժարվեց սատանայից և մկրտվեց: 246 թ. նա քահանա դարձավ, իսկ 249-ին ձեռնադրվեց եպիսկոպոս:

Ս. Կիպրիանոս և ս. Հուստինե (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7391, էջ 73բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր

Երբ քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսվեցին, Կիպրիանոսը ստիպված եղավ թաքնվել: Բայց նա շարունակում էր հովվել իր Եկեղեցին հավատարիմ մարդկանց և նամակների միջոցով՝ մեծ ողորմածություն և հոգատարություն ցուցաբերելով հավատացյալների հանդեպ:
Կիպրիանոսը վախճանվեց մարտիրոսական մահով. դահիճները նրան գլխատեցին: Նահատակվեց նաև գեղեցկուհի Հուստինեն:
 
sacredtradition.am