русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՒՆԿ
id239Կան բույսեր, որոնց կեղևը հատելիս նրանց բնափայտից արտազատվում են հեղուկ ձյութեր, որոնք արագորեն պնդանում են՝ վերածվելով խեժի գունավոր կտորների, իսկ տաքացնելիս հաճելի բույր են արձակում: Անկախ իրենց զանազան անուններից, կրոնական կիրառության մեջ դրանք բոլորն էլ կրում են «խունկ» ընդհանուր անվանումը, իսկ նրանց բույրը սրբավայրերում տարածելը կոչվում է խնկարկություն:
Ներկայումս արևադարձային երկրներում աճող խնկաբեր բույսերը ենթարկում են հատուկ մշակության նրանց բնական պաշարները պահպանելու նպատակով:
Խունկը ոչ միայն իր անուշահոտությամբ, այլև բուժիչ և հականեխիչ հատկություններով խորհրդանշում է զանազան առաքինություններ:
 
sacredtradition.am