русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
id215Խաղողը հնագույն քաղաքակրթություններում եղել է բերքառատության և բարեկեցության խորհրդանիշ: Լինելով գինու հիմնական հումքը՝ այն խորհրդանշել է վայելչական ու անհոգ կյանքը: Այդ պատճառով հին երկրներում, այդ թվում և Հայաստանում, բերքատվությանը նվիրված հեթանոսական արարողություններում խաղողը եղել է ծեսի կարևոր բաղադրիչը: Սուրբ Գրքում խաղողն ու գինին խորհրդանշում են հոգևոր բարիքը [տե՛ս Երգ. 1.2; 7.8, Մատթ. 7.16, Ղուկ. 10.34] և վերերկրային, երանելի կյանքը [Մարկ. 14.25, Հովհ. 2.10]: Քրիստոս Իրեն անվանում է ճշմարիտ որթատունկ, իսկ Իր հետևորդներին՝ որթատունկի ճյուղեր [տե՛ս Հովհ. 15.5]:
Քրիստոնեության դառնալուց հետո Հայաստանում պահպանվեց խաղողի ծիսական կիրառությունը. այն որդեգրվեց Եկեղեցու կողմից՝ խաղողի օրհնության կամ խաղողօրհնեքի արարողությամբ: Քանի որ խաղողի առաջին բերքատվության շրջանը համընկնում է Վերափոխման տոնակատարության ժամանակի հետ, խաղողօրհնեքը կցվել է այդ տոնին և կատարվում է անմիջապես պատարագից հետո: Եկեղեցի բերված խաղողի ողկույզների օրհնությամբ խորհրդանշորեն օրհնվում են նաև Հայաստանի բոլոր այգիները:

Խաղողի օրհնված ողկույզների բաժանում ժողովրդին
Ս. Աստվածածնի Վերափոխման տոն, Ս. Էջմիածնի Մայր տաճար
Լուսանկար՝ Մարտին Շահբազյանի

 
sacredtradition.am