русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ
id226Խոհեմություն է կոչվում 4 մարդաբանական առաքինություններից առաջինը, որը զարդարում է մարդու միտքը և իմացությունը:
Այս առաքինությամբ մարդը զանազանում է չարը բարուց, վնասակարն անհրաժեշտից, սուտը ճշմարիտից, մերժում է չարիքն ու կեղծիքը և ընտրում բարին, ճշմարիտն ու աստվածահաճը:
Խոհեմությամբ մարդը կառավարում է իր հոգին՝ չթողնելով, որ այնտեղ անկարգություն տիրի: Խոհեմ մարդը չափավոր է խոսքի մեջ և իր բոլոր գործերում վարվում է ընտրողաբար՝ ձգտելով կատարել միայն բարին և չընդունել որևէ չարիք:
Խոհեմությունը նաև չափավորում ու ներդաշնակում է բոլոր մյուս առաքինությունները, որպեսզի որևէ բարի գործի պատճառով չվնասվի մեկ այլ կարևոր գործ. օրինակ՝ չափազանցված պահեցողության պատճառով մարդը չտկարանա աղոթքի և ընթերցանության մեջ կամ էլ մերձավորին չզրկի անհրաժեշտ օգնությունից:
Խոհեմության շնորհիվ մարդը ներդաշնակ է լինում նաև իր կենցաղում. ո՛չ գայթակղում է, ո՛չ էլ վնասվում ուրիշներից, քանզի ամեն ինչում փնտրում է միայն այն, ինչ հաճելի է Աստծուն, և անդադար օգնություն և շնորհ է ստանում Նրանից:
 
sacredtradition.am