русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՆԿԱՆՈՑ
id224Ի տարբերություն խնկամանի, որի մեջ խունկն ուղղակի պահվում է, այս ամանի մեջ խունկ են ծխում, որի համար նախ վառվող ածուխներ են տեղադրում: Խնկանոցը բուրվառի հիմնական մասն է՝ կրակարանով և պատվանդանով, սակայն անշարժ է և շղթաներ չունի, ուստի այն յուրօրինակ անշարժ բուրվառ է:

Խնկանոց
1721 թ., Աստապատ (Նախիջևան): Ս. Էջմիածնի գանձատուն

Խնկանոցը խորհրդանշում է ս. Մարիամ Աստվածածնին, իսկ նրանում խունկի բուրումը՝ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը: Այն խորհրդանշում է նաև քրիստոնեական Եկեղեցին, որն իր մեջ կրում է փրկության ավետիսի անուշահոտությունը: Այս է պատճառը, որ խնկանոցները հաճախ պատրաստվում են եկեղեցու տեսքով: Նրանց վրա պատկերվում են նաև Տիրոջ տնօրինությունները՝ ավետումից մինչև խաչելություն և հարություն:
 
sacredtradition.am