русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԾԿՈՆՔԻ ՎԱՆՔ
id222Գտնվում է այժմյան Թուրքիայի Կարս քաղաքից հարավ-արևելք՝ Խծկոնք գետակի ապառաժոտ ձորափին: Հիմնադրվել է X դ.: Կազմված է 5 եկեղեցիներից՝ Ս. Կարապետ (X դ.), Ս. Սարգիս (1027 թ.), Ս. Ստեփանոս, Ս. Աստվածածին և Ս. Լուսավորիչ (երեքն էլ՝ XI դ.), որոնք պայթեցվել և ավերվել են 1962 թ.: Վթարային վիճակում պահպանվել է միայն վանքի գլխավոր՝ Ս. Սարգիս եկեղեցին:

Խծկոնքի վանքի Ս. Սարգիս եկեղեցին հարավից
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի

Ներքուստ քառախորան, 4 ավանդատներով, արտաքուստ 20-նիստանի կենտրոնագմբեթ կառույց է՝ 12-նիստանի գմբեթով և հովանոցաձև վեղարով: Արտաքին ճակատները զարդարված են կամարաշարով: Եկեղեցին զուգակցում է Անիի ճարտարապետական դպրոցի մշակած բոլոր գեղարվեստական ձևերը:
 
sacredtradition.am