русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
19 հուլիսի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն










ՀՈՎՍԵՓ ԳԵՂԵՑԻԿ
id302Հակոբ նախահայրն ամենից շատ սիրում էր իր 12 զավակներից նախավերջինին՝ Հովսեփին, որը շատ գեղեցիկ էր, անմեղ ու պարզասիրտ: Բայց մյուս եղբայրները դրա համար նախանձում էին նրան:
Հովսեփը զարմանալի երազներ էր տեսնում, որոնք կանխագուշակում էին, որ նա պետք է առաջնություն ունենա եղբայրների նկատմամբ, և նրանք պետք է խոնարհվեն իր առջև: Բայց երբ նա այդ երազները պատմեց եղբայրներին, նրանք սկսեցին ավելի շատ նախանձել ու ատել իրեն: Եվ մի անգամ, երբ հարմար առիթ հայտնվեց, որոշեցին ազատվել Հովսեփից. գաղտնաբար, 20 արծաթի դիմաց նրանք իրենց եղբորը ստրկության վաճառեցին Եգիպտոս գնացող մի քարավանի:
Եգիպտոսը հեթանոսական երկիր էր: Սակայն Հովսեփը այնտեղ էլ հավատարիմ մնաց իր հայրերի ճշմարիտ Աստծուն և չդավաճանեց Նրան: Եվ Տերը միշտ նրա հետ էր:
Այդ ժամանակ Եգիպտոսի փարավոնը սկսել էր տագնապալի երազներ տեսնել, որոնք ոչ ոք չէր կարողանում մեկնաբանել: Աստծո օգնությամբ այդ հաջողվեց միայն Հովսեփին: Նա բացատրեց, որ, ըստ երազների, երկրում 7 տարի առատություն է սպասում, այնուհետև դրան հաջորդելու է 7-ամյա սովի մի շրջան, որը լիովին մոռացնելու է առատության շրջանը և հյուծելու է երկիրը:

Հովսեփ Գեղեցիկը մեկնաբանում է փարավոնի երազը
XIX դ.: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ

Փարավոնը շատ զարմացավ այս իմաստությունից և իշխանություն տվեց Հովսեփին լինել երկրորդ մարդը ամբողջ Եգիպտոսում և կառավարել երկիրն ու ժողովրդին: Այդ ժամանակ Հովսեփը 30 տարեկան էր: Դա Քրիստոսի ծննդից մոտ 1700 տարի առաջ էր:
Երբ վրա հասավ երաշտը, ահավոր սովը տիրեց նաև Քանանի երկրին, որտեղ բնակվում էր Հակոբի ընտանիքը: Այդ ժամանակ սովից փրկվելու նպատակով Հովսեփի եղբայրները եկան Եգիպտոս՝ ցորեն գնելու: Հովսեփը ճանաչեց նրանց և միառժամանակ իր անձը թաքցնելուց հետո ի վերջո բացահայտեց իրեն՝ ասելով. «Ես ձեր եղբայր Հովսեփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն: Բայց դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք այստեղ բերելու համար, որովհետև Աստված ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ» [Ծն. 45.4-5]: Եվ նա ամբողջ սրտով ներեց իր եղբայրների մեղքը:
Հակոբի և Հովսեփի մահից հետո էլ Իսրայելի որդիները շարունակեցին ապրել Եգիպտոսում, որտեղ նրանք շատ բազմացան ու զորացան՝ դառնալով մի ամբողջ ժողովուրդ:





 
sacredtradition.am