русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
19 հուլիսի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն












ԱՀԱՐՈՆ
id015Ահարոնը իսրայելացիների առաջին քահանայապետն էր և Մովսես մարգարեի ավագ եղբայրը: Քանի որ Մովսեսը ծանրախոս էր, նրա փոխարեն Ահարոնն էր խոսում ժողովրդի և փարավոնի հետ: Նա իր եղբոր հավատարիմ օգնականն էր ամեն ինչում [տե՛ս Ել. 4.13-16]:
Սակայն մի անգամ Ահարոնը ծանր մեղք գործեց. ենթարկվելով իսրայելացիների խելացնոր պահանջին՝ նա նրանց համար ոսկե հորթ ձուլեց: Այսպիսի հանդուրժողության համար Ահարոնը խստորեն հանդիմանվեց Մովսեսի կողմից: Բայց քանի որ խորապես զղջաց, շուտով նրան վերադարձավ Աստծո բարեհաճությունը:

Մովսես և Ահարոն
Երևան, ձեռ. 206, էջ 3բ, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի

Մովսեսը Տիրոջ հրամանով Ահարոնին կարգեց մեծ քահանայապետ՝ քահանայությունը իր սերունդներին փոխանցելու իրավունքով: Հետագայում, սակայն, այս իրավունքը վիճարկվեց ժողովրդի կողմից: Այդ ժամանակ Իսրայելի 12 ցեղերից մեկին՝ ղևտացիներին պատկանող գավազանը, որի վրա գրված էր իր առաջնորդի՝ Ահարոնի անունը, գիշերվա ընթացքում հրաշքով ծաղկեց՝ որպես նրա իրավունքը հաստատող աստվածահայտ նշան [տե՛ս Թվ. 17.1-11]:
Ահարոնն ապրեց 123 տարի:



 
sacredtradition.am