русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
19 հուլիսի 2018թ. հինգշաբթի, ԳԿ
Սրբոց նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարոնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուելի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէոնի եւ այլոց սրբոց նախահարցն




ԱԲԵԼ ԵՎ ԿԱՅԵՆ
id003Դրախտից վտարվելուց հետո Ադամն ու Եվան ունեցան երկու որդի: Մեծին կոչեցին Կայեն, իսկ փոքրին՝ Աբել: Եղբայրները ծնողների հետ մեկտեղ սկսեցին կրել օրվա հացը վաստակելու ծանրությունը. Կայենը զբաղվում էր հողագործությամբ, իսկ Աբելը հովիվ էր:
Հայրական տանը հաստատված օրենքի համաձայն՝ մի անգամ Կայենը Աստծուն նվեր մատուցեց իր մշակած հողի առաջին բերքից՝ երախայրիքը, իսկ Աբելը զոհաբերեց իր պահած հոտի առաջնածիններից: Տերը, սակայն, ճանաչում էր նրանց սրտերը. գիտեր, որ Աբելը իր գառներից ամենալավերը նվիրեց, մինչդեռ Կայենը բերքի լավագույն մասը պահեց իրեն: Այդ պատճառով Աստված ընդունեց Աբելի զոհաբերությունը և տվեց Իր բարեհաճության նշանը, իսկ Կայենի նվերին Նա չնայեց:

Աբելի և Կայենի զոհաբերությունները
XIX դ. գծանկար: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ

Եվ Կայենը նախանձից ու չարությունից սպանեց Աբելին: Աշխարհում կատարված առաջին սպանությունն էր այդ. եղբայրը սպանեց եղբորը...
Աստված անիծեց մարդասպանին, և Կայենը իր ողջ կյանքում երկրի վրա հանգստություն և ապահովություն չգտավ:











 
sacredtradition.am