ԴԺՈԽՔԻ ԱՎԵՐՈՒՄ
id130Հիսուս
Քրիստոս խաչելությունից հետո հոգով իջավ
դժոխք և
քարոզեց մահացածների հոգիներին, որոնք բանտարկված էին այնտեղ. այսինքն՝
ադամական մեղքի պատճառով կապված էին
սատանայի կողմից և զրկված՝
Աստծո հետ հաղորդակցությունից: Իր մահվամբ վճարելով ողջ մարդկության
մեղքերի դիմաց՝
Քրիստոս կապեց
սատանային և բոլոր հոգիներին
փրկեց դժոխքից:
Այսպես, երկրի վրա
սատանայի գործերը քանդելուց հետո, Տերը կործանեց նրա իշխանությունը նաև հոգիների աշխարհում, որովհետև
սատանան խաբեությամբ էր մոլորեցրել
Փրկչի գալստից առաջ ապրած բոլոր մարդկանց:
Այս
խորհրդավոր իրադարձությունը կոչվում է դժոխքի ավերում:
Դժոխքի ավերումը
Երևան, ձեռ. 9422, էջ 14ա, Ավետարան, XIII դ.