русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԴԵՎ
id128Այսպես են կոչվում չար ոգիները՝ այն հրեշտակները, որոնք սատանայի հետ ապստամբելով՝ ընկան երկնքից և զրկվեցին երկնային շնորհներից ու Աստծուն ծառայելու երանությունից: Նրանք սատանայի հետ դատապարտված են հավիտենական տանջանքների, քանի որ չունեն դարձի հնարավորություն, այլ շարունակ ավելի չարանալով՝ թշնամանում են Աստծո դեմ: Նրանց հիմնական նպատակն ու հաճույքն է իրենց հետ կործանել մարդկանց՝ դրդելով գործել զանազան մեղքեր ու անօրինություններ:
Դևերը գտնվում են երկնքի ներքո և ամեն կերպ ձգտում են խափանել մարդկանց կապը երկնքի՝ սրբերի, հրեշտակների և Աստծո հետ: Նրանք հատկապես ատում են քրիստոնյաներին՝ նրանց մշտապես ենթարկելով անտեսանելի հարձակումների զանազան չար խորհուրդների ու փորձությունների միջոցով: Սակայն պայքարելով դևերի դեմ և Քրիստոսի զորությամբ հաղթելով նրանց՝ քրիստոնեական Եկեղեցին ավելի է մաքրվում և լուսավորվում՝ արժանի դառնալով հավիտենական պսակի:
 
sacredtradition.am