SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.)
id124Հայ մեծ իմաստասեր ս. Դավիթ Անհաղթը ծնվել է պատմական Հայաստանի Հարք գավառի Ներգին ավանում: Նա ս. Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից էր՝ Սուրբ Գրքի թարգմանիչների վերջին դասից: Սովորել է Ալեքսանդրիայում՝ ստանալով հելլենիստական կրթություն, և մեծ հռչակ է վայելել հույների մեջ:

Ս. Դավիթ Անհաղթ
Երևան, ձեռ. 1764, էջ 1բ, Ժողովածու, XIII դ.

Նրա մեծարժեք գրական ժառանգությունը, հատկապես «Սահմանք իմաստասիրության» երկը, որոշիչ դեր է ունեցել հայ միջնադարյան փիլիսոփայական գիտության կազմավորման գործում՝ շուրջ մեկ հազարամյակ լինելով բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա: Ըստ ավանդության՝ ս. Դավիթ Անհաղթը ստեղծել է նաև բազմաթիվ եկեղեցական երգեր:
 
sacredtradition.am